«Սանջիվ Կումար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սանջիվ Կումար''' (գուջարաթի` સંજીવ કુમાર, իրական անունը` Հարիհար Ջեթհալալ Ջարիվալա, ծնվ. 1...»:
(Տարբերություն չկա)

22:31, 6 հունվարի 2016-ի տարբերակ

Սանջիվ Կումար (գուջարաթի` સંજીવ કુમાર, իրական անունը` Հարիհար Ջեթհալալ Ջարիվալա, ծնվ. 1938թ. հուլիսի 9, Սուրհաթ, Գուջարաթ - մահ. 1985թ. նոյեմբերի 6, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, «Արծաթե լոտոս» Ազգային կինոմրցանակի կրկնակի մրցանակակիր, ինչպես նաև արժնացել է Filmfare Award-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար:

Կենսագրությունը

Սանջիվ Կումարը ծնվել է միջին դասի գուջարաթյան ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները և քույրը: Նա մանկությունից երազել էր կինոյում նկարահանվելու մասին և այդ երազանքն իրականություն դարձնելու համար սկսել էր ելույթ ունենալ թատրոնում, իսկ այնուհետև ընդունվել է Filmalaya կինոստուդիային կից դերասանական դպրոց: 1960թ-ին այդ նույն կինոստուդիայում ` ոչ մեծ դերով նկարահանվել է «Hum Hindustani» ֆիլմում: 1965թ-ին նա ստացավ «Nishan» ֆիլմի դերերից մեկը:

Սանջիվ Կումարին ճանաչում բերեց 1970թ-ին նկարահանված «Խաղալիքը» կինոնկարը: Դրան հաջորդեցին մի շարք հաջողված ֆիլմեր` «Զիտան և Գիտան» (1972թ.), «Կամակորի սանձահարումը» (1973թ.), «Երդվում եմ Ձեզանով» (1974թ.) և այլն: Այդ տարիներին նա սկսեց աշխատել հայտնի ռեժիսոր Գուլզարի հետ և միասին նկարահանեցին ևս 9 ֆիլմ ` «Հաղթահարում» (1972թ.), «Ամպրոպ» (1975թ.), «Ճանապարհորդություն դեպի անցյալ» (1975թ.), «Կենվորը» (1982թ.) և այլն: Նրա լավագույն դերը համարվում է «Հաղթահարում» ֆիլմում ստեղծած կերպարը: Այդ դերի համար Սանջիվ Կումարը արժանացել է մի շարք մրցանակների` տղամարդու լավագույն դերի համար: Հաջորդ հիշարժան դերը «Օրենք և վրեժ» (1975թ.) ֆիլմում կերտած կերպարն էր: Սանջիվ Կումարի ոչ ավանդական դերերից էր Սաթյաջիտ Ռայի «Շախմատիստները» (1977թ.) ֆիլմում խաղացած դերը:

Անձնական կյանքը

Սանջիվ Կումարը երբեք չի ամուսնացել և իր ողջ կյանքում սիրել է դերասանուհի Հեմա Մալինիին, ով սակայն գերադասել է Դհարմենդրային: Այդ սիրո պատճառով նա անպատասխան է թողել դերասանուհի Սուլակշանա Պանդիտի սերն իր նկատմամբ:

Սանջիվ Կումարը մահացել է 1985թ-ի նոյեմբերի 6-ին` ինֆարկտից: Ճակատագրի հեգնանքով նա մեծամասամբ խաղացել է հասուն տարիքի դերեր, սակայն մահացել է դեռ 50 տարին չբոլորած: