«Ռիշի Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռիշի Կապուր''' (հինդի` ऋषि कपूर, ծնվ. 1952թ. սեպտեմբերի 4, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ կին...»:
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Ռիշի Կապուր''' ([[հինդի]]` ऋषि कपूर, ծնվ. [[1952]] թ. [[սեպտեմբերի 4]], [[Բոմբեյ]], [[Հնդկաստան]]), հնդիկ կինոդերասան, [[ռեժիսոր]] և [[պրոդյուսեր]]: [[Filmfare Award]]-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար:
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
Ռիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և դերասան [[Ռաջ Կապուր]]ի ընտանիքում: Նրա պապը հայտնի դերասան [[Պրիտհվիռաջ Կապուր]]ն է: Ռիշի Կապուրի ավագ եղբայրը [[Ռանդհիր Կապուր]]ն է, իսկ կրտսեր եղբայրը` [[Ռաջիվ Կապուր]]ը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են):
 
Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է [[1970]] թ-ին, իր հոր` Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում: Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը` մանկական լավագույն դերի համար: Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում: Դա [[1973]] թ-ին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր: Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում: Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի [[Դիմփլ Կապադիա]]ն ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ:
 
Ռիշի Կապուրի կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարը ազդեցություն թողեց նաև նրա հետագա աշխատանքների վրա: 1970-1980-ական թվականներին նկարահանված բոլոր հիմնական ֆիլմերում նա հանդես էր գալիս այդ ամպլուայով: Այդպիսին էին «Անհետացում», «Վրիժառուն», «Սիրային հիվանդություն», «Այսպիսի ստախոս», «Ես կապացուցեմ ողջ աշխարհին», «Սիրո ծով», «Չանդնի» և այլ ֆիլմեր: [[1991]] թ-ին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմում:
 
[[1990]]-ական թվականների վերջում Ռիշի Կապուրը սկսեց զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և ռեժիսուրայով: Այդ տարիներին նա թողարկեց «Վերադարձ տուն» և «Սիրո գիրքը» ֆիլմերը: Սակայն այդ ասպարեզում նա հետագայում աշխատանքներ չտարավ: [[2006]] թ-ին Ռիշի Կապուրն արժանացավ Zee Cine Awards-ի մրցանակին` կյանքում ունեցած ձեռքբերումների համար:
 
== Անձնական կյանքըկյանք ==
[[1979]] թ-ին Ռիշի Կապուրը ամուսնացել է դերասանուհի [[Նիտու Սինգհ]]ի հետ: Նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա: Որդին դերասան [[Ռանբիր Կապուր]]ն է, իսկ դուստրը` մոդելյոր Ռիդհիմա Կապուր Սահնին:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]