«Ռիշի Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռիշի Կապուր''' (հինդի` ऋषि कपूर, ծնվ. 1952թ. սեպտեմբերի 4, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ կին...»:
(Տարբերություն չկա)

11:30, 6 հունվարի 2016-ի տարբերակ

Ռիշի Կապուր (հինդի` ऋषि कपूर, ծնվ. 1952թ. սեպտեմբերի 4, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր: Filmfare Award-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար:

Կենսագրությունը

Ռիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի ընտանիքում: Նրա պապը հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրն է: Ռիշի Կապուրի ավագ եղբայրը Ռանդհիր Կապուրն է, իսկ կրտսեր եղբայրը` Ռաջիվ Կապուրը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են):

Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է 1970թ-ին, իր հոր` Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում: Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը` մանկական լավագույն դերի համար: Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում: Դա 1973թ-ին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր: Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում: Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի Դիմփլ Կապադիան ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ:

Ռիշի Կապուրի կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարը ազդեցություն թողեց նաև նրա հետագա աշխատանքների վրա: 1970-1980-ական թվականներին նկարահանված բոլոր հիմնական ֆիլմերում նա հանդես էր գալիս այդ ամպլուայով: Այդպիսին էին «Անհետացում», «Վրիժառուն», «Սիրային հիվանդություն», «Այսպիսի ստախոս», «Ես կապացուցեմ ողջ աշխարհին», «Սիրո ծով», «Չանդնի» և այլ ֆիլմեր: 1991թ-ին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմում:

1990-ական թվականների վերջում Ռիշի Կապուրը սկսեց զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և ռեժիսուրայով: Այդ տարիներին նա թողարկեց «Վերադարձ տուն» և «Սիրո գիրքը» ֆիլմերը: Սակայն այդ ասպարեզում նա հետագայում աշխատանքներ չտարավ: 2006թ-ին Ռիշի Կապուրն արժանացավ Zee Cine Awards-ի մրցանակին` կյանքում ունեցած ձեռքբերումների համար:

Անձնական կյանքը

1979թ-ին Ռիշի Կապուրը ամուսնացել է դերասանուհի Նիտու Սինգհի հետ: Նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա: Որդին դերասան Ռանբիր Կապուրն է, իսկ դուստրը` մոդելյոր Ռիդհիմա Կապուր Սահնին: