«Արցախի ազատագրական պայքար (1724-1731)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
[[Պատկեր:Shushi fort.jpeg|մինի|ձախից|[[Շուշիի բերդ]]ը]]
Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի գլխավորությամբ։ Նա սերում էր [[Խաչենի իշխանություն|Խաչենի]] հինավուրց ազնվական [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան]] տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին` նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը` Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ
դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվում<ref>{{cite web | url=http://lraber.asj-oa.am/6040/1/2011-3_(82).pdf | title=Կաթողիկոս Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունը | publisher=Հասան-Ջալալյան Ս.Ռ. | accessdate=5 Հունվար 2016 | pages=83}}</ref>, 83 էջ]</ref>։
 
Արցախի տարածքում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ «սղնախներ», որոնցից առավել հայտնի էին [[Գյուլիստան]]ի, Շոշի ([[Շուշի]]), Ավետարանոցի, [[Ջրաբերդ]]ի և Քարագլխի սղնախները։ Դրանցում տեղակայված կայազորը կարող էր վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։ Սղնախների կազմակերպումը մեծապես նպաստեց թուրքական արշավանքի դեմ պայքարելուն<ref>{{Cite web|title = Ռազմական ճամբարների (սղնախներ) կազմավորումը|url = http://www.findarmenia.com/arm/history/22/386/387|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-05}}</ref>։