«Պրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրան''' (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, ծնվ. 1920թ. փետրվարի 12, Նյու-Դելի...»:
(Տարբերություն չկա)

15:51, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Պրան (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, ծնվ. 1920թ. փետրվարի 12, Նյու-Դելի - մահ. 2013թ. հուլիսի 12, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում պարգևատրվել է նաև հնդկական կինոյի ամենաբարձրագույն` Դադասահեբ Փալկեի անվան պարգևով: Հայտնի է հնդկական կինոյում չարագործներին մարմնավորած կերպարներով:

Կենսագրությունը

Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում: Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր` հատկապես լավ էր սովորում մաթեմատիկա: Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Միջնակարգն ավարտելուց հետո Շիմլայում ընդունվել է ուսումնարան` պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով: Այդ տարիներին էլ գայթակղվեց դերասանական խաղով և «Ռամայանա» պոեմի բեմականացման մեջ կատարեց Սիտայի դերը:

Չարագործի իր առաջին դերը խաղացել է 1940թ-ին` «Yamla Jat» ֆիլմում: Սակայն նրան իսկական հաջողություն բերեց 1942թ-ին նկարահանված «Khandaan» ֆիլմը: 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում: Այնուհետև նա Լահորից տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում: Արդեն 1950թ-ին Պրանը համարվում էր Բոլիվուդի գլխավոր «չարագործը»:

Հատկապես արգասաբեր էր նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ: Միասին նրանք նկարահանվել են «Ազադ» (1955թ.), «Դևդաս» (1955թ.), «Մադհումատի» (1958թ.), «Ռամ և Շիամ» (1967թ.) և այլ ֆիլմերում: Կիշոր Կումարի հետ նկարահանվել է մի քանի կատակերգական ֆիլմերում: 1960թ-ին «Upkar» ֆիլմում խաղացած դերի համար նա ստացավ իր առաջին Filmfare Awards մրցանակը:

Աշոկ Կումարի հետ Պրանը նկարահանվել է 27 ֆիլմում ` «Ծաղիկներ դարձած արցունքներ» (1969թ.), «Արևելք և արևմուտք» (1970թ.), «Արդարադատություն» (1971թ.), «Ռամ և Շանկար» (1976թ.), «Հարազատ արյուն» (1978թ.) և այլն: 1969-1982 թվականներին Ռաջեշ Կհաննայից հետո Պրանը համարվում էր ամենաբարձր վարձատրվող դերասանը:

1973թ-ին Պրանի միջնորդությամբ Պրակաշ Մեհրայի «Ձգձգված հատուցում» ֆիլմում նկարահանվել է երիտասարդ Ամիթաբհ Բաչչանը: Դրանից հետո Պրանը Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է ևս 16 ֆիլմում ` «Ամար, Աքբար, Անտոնի» (1978թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978թ.), «Հավատարիմ ընկերները» (1980թ.) և այլն: Պրանն աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հավատացյալը» (1973թ.), «Բոբբի» (1973թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977թ.), «Ճակատագիր» (1981թ.), «Ինչպես երեք հրացանակիրները» (1984թ.) և խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984թ.): Հետաքրքիր է այն, որ «Բոբբի» ֆիլմի նկարահանման ժամանակ Ռաջ Կապուրը չէր կարող իրեն թույլ տալ Պրանին վճարել արժանի հոնորար, այդ իսկ պատճառով վերջինս համաձայնվել է ֆիլմում նկարահանվելու համար ընդունել սիմվոլիկ մեկ ռուփի:

1990-ական թվականներին ոտքերի հետ կապված տարիքային խնդիրների պատճառով «Մահվան հրեշտակը» և «Իմ և քո երազանքները» ֆիլմերում Պրանը նկարահանվել է մեծամասամբ նստած վիճակում: 1998թ-ին ստացած սրտի նոպայի պատճառով, Պրանն արդեն իսկ մերժում էր նկարահանվելու առաջարկները:

Անձնական կյանքը

Պրանն ամուսնացել է 1945թ-ին` Շուկլա Սիկանդի հետ և ունեցել երեք երեխա` երկու որդի և մեկ դուստր:

Մահացել է թոքաբորբից, 2013թ-ի հուլիսի 12-ին` 93 տարեկանում: