«Պրիտհվիռաջ Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրիտհվիռաջ Կապուր''' (հինդի` पृथ्वीराज कपूर, ծնվ. 1906թ. նոյեմբերի 3, Ֆեյսալաբադ, Փե...»:
(Տարբերություն չկա)

11:05, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Պրիտհվիռաջ Կապուր (հինդի` पृथ्वीराज कपूर, ծնվ. 1906թ. նոյեմբերի 3, Ֆեյսալաբադ, Փենջաբ - մահ. 1972թ. մայիսի 29, Բոմբեյ, Հնդկաստան), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ով իր ստեղծագործական կյանքն սկսել է համր կինոյի ժամանակաշրջանից: Հանդիսանում է Prithvi Theatres թատերախմբի հիմնադիրը և Հնդկական ազգային թատրոն ընկերության կազմակերպիչներից մեկը: Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական Պադմա Բհուշան պարգևով և հետմահու արժանացել է հնդկական կինեմատոգրաֆիայի բարձրագույն` Դադասահեբ Փալկեի անվան մրցանակով:

Կապուրների դերասանական դինաստիայի նախահայրն է, որի չորս սերունդներն` իրենից սկսած, հինդի լեզվով կինոարդյունաբերության մեջ ունեցել են ակտիվ դերակատարում: Ռաջ Կապուրի, Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հայրն է:

Կենսագրությունը

Պրիտհվիռաջ Կապուրը ծնվել է փենջաբցի ոստիկանության տեսուչի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Լահորում: Երբ նրա հայրը աշխատանքի բերումով տեղափոխվեց Փեշավար, նա ուսումը շարունակեց այնտեղ: Փեշավարում նա ուսումնասիրում էր իրավաբանություն` փաստաբան դառնալու նպատակով: Այդ տարիներին նա մասնակցում էր ուսանողական ներկայացումներին: Մինչ իր կյանքը կկապեր թատրոնի հետ, նա ավարտել էր Լահորի համալսարանի ասպիրանտուրան: Իր դերասանական կյանքը սկսել է Ֆեյսալաբադի և Փեշավարի թատրոններում: 1928թ-ին իր հորաքրոջից պարտքով գումար վերցնելով և նրա խնամքին թողնելով կնոջն ու երեք երեխաներին, Պրիտհվիռաջ Կապուրը մեկնել է Բոմբեյ` բախտ որոնելու:

Բոմբեյում նրան նկատել են անմիջապես և առաջարկել նկարահանվել «Cinema Girl» (1930թ.) ֆիլմում: Նա նկարահանվել է ևս 9 համր ֆիլմերում, իսկ հաջորդ տարի մասնակցել է առաջին հնդկական ձայնային «Աշխարհի լույսը» ֆիլմի նկարահանումներին: Այնուհետև Պրիտհվիռաջ Կապուրը միացել է Grand Anderson թատերախմբին և սկսել ելույթ ունենալ բեմում ` խաղալով Շեքսպիրի դրամաներում: Հաջողությունը նրան հնարավորություն տվեց Բոմբեյ տեղափոխել ընտանիքին:

1933-1939 թվականներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Այդ ժամանակաշրջանում առավել հաջողակ էր դերասանուհի Դուրգա Կհոտեի հետ համագործակցությունը: Նրա ամենահայտնի դերերից էր Ալեքսանդր Մակեդոնացու դերը «Sikandar» (1941թ.) ֆիլմում: 1944թ-ին իր միջոցներով հիմնադրել է Prithvi Theatres թատերախումբը: 16 տարվա ընթացքում նա ցուցադրել է 2662 ներկայացում ` մշտապես կատարելով գլխավոր դերեր: Միաժամանակ շարունակում էր նկարահանվել կինոյում:

1954թ-ին Պրիտհվիռաջ Կապուրը կորցրեց ձայնը և այլևս չկարողացավ վերականգնել այն` իր սկզբնական հնչողությամբ: Դրանից հետո լուծարեց թատերախումբը և կրճատեց աշխատանքները կինոյում: Նշանակալից էին նրա աշխատանքները «Մեծ Մողոլը» (1960թ.) և «Kal Aaj Aur Kal» (1971թ.) ֆիլմերում: Վերջինում իր հետ նկարահանվել էին նաև որդին` Ռաջ Կապուրը և թոռը` Ռանդհիր Կապուրը, ներկայացնելով մեկ ընտանիքի երեք սերունդի ներկայացուցիչների:

Անձնական կյանքը

1923թ-ին 17 տարեկանում Պրիտհվիռաջ Կապուրն իր ծնողների ցանկությամբ ամուսնացել է 14-ամյա Ռամսարնի Մեհրայի հետ: Այդ ամուսնությունից ծնվել են վեց երեխա: Նրանցից երկուսը մահացել են վաղ տարիքում: Ռաջ, Շամմի և Շաշի Կապուրների հետ մեծացել է նաև նրանց քույրը` Ուրմիլա Սիալ Կապուրը:

Պրիտհվիռաջ Կապուրը մահացել է քաղցկեղից` 1972թ-ի մայիսի 29-ին, իսկ նույն թվականի հունիսի 14-ին մահացել է նաև նրա կինը` Ռամսարնին: