«Նորաշենիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղական համայնք | հայերեն անվանում = Նորաշենիկ | բնօրինակ...»:
(Տարբերություն չկա)

08:45, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Նորաշենիկ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում: Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռավորության վրա: Համայնքը բարձրլեռնային է, ունի 3213,7 հա տարածք, որից 2147,6 հա գյուղատնտեսական նշանակություն, 1031,3 հա անտառային հողեր: Նորաշենիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը:

Գյուղական համայնք
Նորաշենիկ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես3213,7 կմ²
Բնակչություն78 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորաշենիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նորաշենիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Բնակչություն

Նորաշենիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 78 մարդ, կա 15 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.