«Հոչանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղական համայնք | հայերեն անվանում = Հոչանց | բնօրինակ անվ...»:
(Տարբերություն չկա)

08:21, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Հոչանց, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում: Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 867 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1455,2 հա տարածք, որից 356,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1035,8 հա անտառային հողեր: Հոչանց համայնքի սահմանային գոտով հոսում է Ղոչազսու գետը:

Գյուղական համայնք
Հոչանց
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես1455,2 կմ²
Բնակչություն56 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հոչանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հոչանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Բնակչություն

Հոչանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 17 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (17-րդ դար), խաչքար (16-17-րդ դարեր), տապանաքար (17-րդ դար), գերազմանոց (14-րդ դար), 8 խաչքարեր (14-րդ դար), եկեղեցի «Հոչանցի անապատ» (1621 թ.), արձանագիր քար (17-րդ դար), քարանձավ:

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.