«Լազար Սերեբրյակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Գործունեությունը ==
Այնուհետև, որպես [[Սևծովյան նավատորմ]]ի հրամանատարի՝ ծովակալ Դրեյգի համհարզ, մեկնել է ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան՝ Շումլա (Բուլղարիա), [[Նիկոլայ I]] ցարին զեկուցել Անապայի գրավման մանրամասները և նրան հանձնել թուրքական 29 գնդերի դրոշակները։ [[Վառնա]]յի համար մարտերի ժամանակ դեսանտային զորքերի առաջին շարքերում մասնակցել է ամրոցի գրավմանը [[1828]] թվականի սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11)]։ [[1830]]—[[1837]] թվականներին ծառայել է [[Սև ծով|Սևծով]]յան և [[Բալթյան նավատորմ]]երում, եղել նավերի հրամանատար, մասնակցել մի շարք ծովային արշավների։ [[1833]] թվականին նշանակվել է [[Բոսֆոր]]ում ափ իջած ռուսական 14 հազարանոց զորքի պարետ և կարանտինային գծի պետ։ [[1837]]—[[1853]] թվականներին Սերեբրյակովը ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես հերթապահ սպա, ապա՝ ամբողջ գծի ([[Անապա]]յից մինչև Նիկոլայի ամրոցը) պետ։ Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով [[Թուրքիա]]յի և [[Անգլիա]]յի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել լեռնականների հետ, նրանց կողմնորոշել դեպի [[Ռուսաստան]]։ Կառուցել է բազմաթիվ պաշտպանական ամրություններ, նորոգել հները, նպաստել [[Առևտուր|առևտր]]ի զարգացմանը։ [[1838]] թվականին հիմնադրել է [[Նովոռոսսիյսկ]]ը։ [[1849]]—[[1850]] թվականներին կառուցել է Կոնստանտինյան կոչված ռազմատնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, որը Նովոռոսիյսկը կապել է Սևծովյան նահանգի (Կուբան գետի ավազանում) հետ։ Սերեբյակովը մեծապես նպաստել է [[չերքեզահայ]]երի ազգապահպանմանը՝ այդ գործին մասնակից դարձնելով [[Ներսես Աշտարակեցի|Հայոց կաթողիկոս Ներսես ԱշտարակեցԱշտարակեցուն]]ուն, որի հետ ունեցել է նամակագրական կապ։ Սերեբրյակովի ջանքերով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկական հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և [[Տրապիզոն]]ից գաղթած հայերը։ Սերեբրյակովը երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղականռազմաքաղաքական և գիտաճանաչողական նշանակություն («ճանապարհը [[Սուխում]]ից մինչև [[Կուբա]]ն՝ գլխավոր [[Կովկասյան լեռնաշղթա]]յով» զեկուցագրի համար ընտրվել է ռուսականՌուսական աշխարհագրական ընկերության անդամ)։
 
{{ՀՍՀ}}