«Սվամի Վիվեկանանդա»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
== Կենսագրություն ==
Եղել է Ռամակրիշնայի աշակերտը, զարգացրել նրա գաղափարները։ [[1880]]-[[1884]] թվականներին [[փիլիսոփայություն]] է ուսումնասիրել [[Կալկաթա]]յի [[համալսարան]]ում, [[1893]] թվականին, վեդանտան քարոզելու նպատակով, մեկնել է [[ԱՄՆ]], [[Մեծ Բրիտանիա]], [[Ճապոնիա]]։ [[1897]] թվականին հիմնադրել է «Ռամակրիշնայի առաքելություն» կրոնաբարենորոգչական ընկերությունը։ Մարդկության «փրկության» միակ միջոցը, ըստ Վիվեկանանդայի, հոգևոր-կրոնական փորձին դիմելն է [[Հինդուիզմ]]ի փիլիսոփայության հիմքը համարել է վեդանտան, որը համադրել է սանքհյայի և [[յոգա]]յի հետ և մոտեցրել եվրոպական փիլիսոփայությանյանփիլիսոփայության հասկացություններին։ Վիվեկանանդան մերժել է Էմպիրիկական աշխարհի պատրանքայնությունը և ողջ արարվածը համարել աստվածային խաղ։ Որպես անձնավորության [[իդեալ]] առաջադրելով հոգեոր ներամփոփվածությունը, միաժամանակ կոչ է արել ակտիվորեն ծառայել մարդկությանը։ Վիվեկանանդան [[Հնդկաստան]]ի ազգային անկախության և սոցիալական բարօրության գաղափարախոսն է, դատապարտել է հարստահարումը, ռասայական և զավթողական մղումները։ Սոցիալական արդարության իրականացնող է համարել «ստորին դասակարգերին», որոնք, նրա կարծիքով, կվերացնեն գույքային անհավասարությունը և կհաստատեն իրենց տիրապետությունը։ Սակայն դրան կարելի է հասնել անձնավորությանը վեդանտայի ոգով դաստիարակելու, անհատի և [[ազգ]]ի կամքը կռելու ճանապարհով։ Վիվեկանանդաի քարոզների դեմոկրատական բովանդակությունը նպաստել է [[Հնդկաստան]]ում ազատագրական շարժմանը։
 
== Ծանոթագրություններ ==
243 119

edits