«Երուսաղեմի պաշարում (1099)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
|Պատկեր = [[Պատկեր:Siege of Jerusalem 1099 (1).jpg]]
|Վերնագիր = Խաչակիրները [[Երուսաղեմ]]ի պարիսպների տակ, [[XIII դար]]ի մանրանկար
|Թվական = [[1099]]թ [[հունիսի 7]]-ից — [[ հուլիսի 15]]
|Վայր = [[Երուսաղեմ]]
|Արդյունք = Խաչակիրների հաղթանակ
Տող 36.
== Նախապատմություն ==
 
[[1095]] թվականին [[Ուրբանոս II]] [[Հռոմի Պապ|պապ]]ը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է [[Խաչակրաց արշավանք]] ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող [[Երուսաղեմ]] քաղաքը, որտեղ մեծացել, սպանվել և թաղվել էր [[Հիսուս Քրիստոս]]ը: Ուրբանոսը խոստանալում էր մեղքերի թողություն տալ արշավանքի մասնակիցներին։ Եվրոպացիները թյուր կարծիք ունեին մուսուլմանների մասին և մտածում էին, որ հեշտ հաղթանակ կտանեն նրանց նկատմամբ:
 
=== Գյուղացիների խաչակրաց արշավանք ===
[[1096]] թ. հոկտեմբերին մեկնարկում է գյուղացիների կամ աղքատների խաչակրաց արշավանքը: Արշավի մասնակիցների մեծ մասը կանոնավոր բանակի անդամներ չէին, հետևաբար լուրջ ռազմական ուժ չէին: [[Սուրբ Երկիր|Սուրբ Երկրի]] ճանապարհին խաչակիրները թալանում էին խաղաղ բնակչությանը, կազմակերպում [[հրեաներ|հրեական համայնք]]ի ջարդեր: [[Կոստանդնոպոլիս]]ում հավաքվում է շուրջ 180 հազար մարդ, ովքեր մեծ վտանգ էին ներկայացնում Բյուզանդիայի համար: [[Ալեքսիոս Ա Կոմնենոս]]ը հասկանում է, որ հմուտ զինվորների փոխարեն [[Հռոմի Պապ]]ը նրա մոտ է ուղարկել աղքատների հյուծված խմբեր, ովքեր պարզապես չեն կարող մարտնչել լավ պատրաստված և զիված մուսուլմանների դեմ: Բացի դրանից «բանակը» [[Բյուզանդիա]]յում գտնվելու ընթացքում ոչնչացնում է շատ տներ, պալատներ, առևտրականների կրպակներ չնայած նրան, որ բյուզանդացիները նրանց շարունակում էին սնուցել խաչակիրներին: Ալեքսիոսը չի կարողանում համոզել Պետրոս Ամյենցուն սպասել [[ասպետ]]-[[խաչակիրներ]]ի տեղ հասնելուն: 1096 թ. հոկտեմբերի 21-ին Նիկիայի մոտ գտնվող Ցիվետոտոս քաղաքի մոտ սելջուկները գլխովին ջախջախում են խաչակիրներին:
 
=== Արշավանքի շարունակությունը ===
[[Պատկեր:Armenian Colophon of 1099.jpg|thumb|ձախից|250px|Հայկական 1099 թվականի հիշատակարան Երուսաղեմի գրավման մասին]]
Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ գոտֆրիդ Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը: Նրանց ընկալում էին որպես [[Հռոմի Պապ]]ի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոտֆրիդի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են: մինչև զորքերը գլխավորելը Գոտֆրիդը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը<ref name="Վիյմառ50">Վիյմառ. - Էջ 50.</ref>.: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: [[Բելգրադ]]ից ոչ հեռու Գոտֆրիդը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր [[Ալեքսիոս Ա Կոմնենոս]]ի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոտֆրիդին ներկայանալ իր մոտ [[Կոստանդնոպոլիս]]: Սակայն գոտֆրիդը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին<ref name="Կոմնենոս282">Կոմնենոս. - Էջ 282.</ref>.: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոտֆրիդը դաշինք կնքեցին Գոտֆրիդը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ [[Կոստանդնոպոլիս]] ժամանեցին մնացած խաչակիրները Գոտֆրիդը շարժվեց դեպի Նիկիա: Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոտֆրիդը: Խաչակիրների հրամանատարները դարձյալ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ` գրավել [[Դամասկոս]]ը, թե խայտառակել [[Ֆաթիմյաններ]]ին [[Կահիրե]]ում, սակայն ի զարմանս բոլորի որոծում են գրավել [[Երուսաղեմ]]ը:
 
== Պաշարումը ==
Տող 54.
|год = 2005
|страницы = 361-363
}}</ref>: Երուսաղեմի պաշարումը սկսում էր հիշեցնել [[Անտիոքի պաշարում|Անտիոքի պաշարումը]]ը. քաղաքի ամիրան վռնդում է քաղաքի քրիստոնյաներին և սկսում է ամրացնել պարիսպները: Բացի դրանից մուսուլմանները թունավորում են շրջակայքի ջրհորները. [[խաչակիրներ]]ը ստիպված ջուր էին բերում իրենց ճամբարից 10 կմ հեռավորության վրա գտնվող ջրի աղբյուրից: Հունիսի 13-ին խաչակիրները սկսեցին գրոհել քաղաքի պարիսպները: Աստիճաններով բարձրացող քրիստոնյաները մարտի էին բռնվում պաշարվածների հետ, սակայն պարիսպների բարձրության և ամրության շնորհիվ քրիստոնյաները տանուլ տվեցին առաջին գրոհը: Հունիսի վերջին խաչակիրները ստացան տեղեկություններ, որ դեպի պաշարվածները [[Եգիպտոս]]ից շարժվում է Ֆաթիմյանների բանակը: Հասկանալով, որ պասիվ պաշարումը կարող է երկար տևել քրիստոնյաները [[Սամարիա]]յի անտառներից փայտ բերեցին և սկսեցին կառուցել պաշարողական մեքենաներ: Հետո տեղի ունեցավ ռազմական ժողով, որի ընթացքում հրամանատարներին բաշխվեցին առաջադրանքներ: Ամեն մի հրամանատար պարտավոր էր գրոհել քաղաքի ինչոր հատված: Վճռական գրոհը տեղի ունեցավ [[հուլիսի 14]]-ին քրիստոնյաները պաշարողական մեքենաներից սկսեցին քարեր արձակել, սակայն պատերի վրա մուսուլմանների կողմից տեղադրած բամբակով լցված պարկերի շնորհիվ հարվածները լուրջ վնաս չէին հասցնում քաղաքին: Գրոհը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Մուսուլմանները վախենում էին, որ քրիստոնյաները նոր գրոհ կձեռնարկեն, իսկ քրիստոնյաները վախենում էին, որ սարակինոսները կայրեն պաշարողական մեքենաները: Հուլիսի 15-ի առավոտը սկսվեց համընդանուր աղոթքով: [[Եվրոպա]]ցի տեգակիրները ցույց տվեցին մինչ այդ մուսուլմանների համար անհայտ զինատեսակի` [[տեգ]]ի հզորությունը` դիպուկ կրակելով պատերի վրա կանգնած մուսուլմաններին: Ասպետները ձեռնարկեցին նոր գրոհ. բարձրանալով պարիսպների վրա՝ հասցնում էին սարսափելի վնասներ մուսուլմաններին: Նման ճնշման մուսուլմանները չկարողացան դիմակայել: Ընկան քաղաքի բոլոր պաշտպանները, և արդեն ոչինչ չէր կարող կանգնեցնել քրիստոնյաներին հասնել իրենց նպատակին: Խաչակիրները սկսեցին ներխուժել քաղաք: Ըստ ավանդության՝ առաջինը քաղաք է մտել Լետոլդ անունով մի ասպետ, նրան հետևեց [[Գոտֆրիդ Բուլյոնցի]]ն:
 
== Քաղաքի թալանը և ջարդերը ==
Տող 60.
 
== Հաղթանակից հետո ==
Երուսաղեմը գրավելուց հետո Գոտֆրիդը ընտրվեց արքա, սակայն հրաժարվում է թագադրվել այն քաղաքում որտեղ [[Հիսուս Քրիստոս]]ին թագադրեցին փշե պսակով՝ ընդունում է «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը ({{lang-la|Advocatus Sancti Sepulchri}}): Փաստացի արքա դառնալուց հետո Գոտֆրիդը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Օգոստոսի 1-ին առաջին լատինական պատրիարք է ընտրվում Առնուլֆ Շոկեսցին: Նա հարցաքննում է մի քանի հրաշքով փրկված բնակչի և իմանում որտեղ է պահված ք`րիստոնեության գլխավոր մասունքներից մեկը՝ Ամենափրկիչ խաչը (այն խաչը, որի վրա խաչեցին [[Հիսուս Քրիստոս]]ին): Օգոստոսի 12-ին Գոտֆրիդ Բուլյոնցին Ասկալոնի մետ ջախջախում է ալ-Աֆդալի ղեկավարած ուժերին վերացնելով նորաստեղծ թագավորությանը հարող վտանգները: Այս հաղթանակներից հետո շատ խաչակիրներ համարելով իրենց պարտքը կատարված վերադարձան հայրենիք: Առաջին խաչակրաց արշավանքը պսակվեց հաջողությամբ ինչի արդյունքում [[Մերձավոր Արևելք]]ում ստեղծվեցին քրիստոնեական պետություններ:
 
== Գրականություն ==