«Էլեկտրամագնիսական ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Տեղափոխվել է «Էլեկտրամագնիսական ալիքներ» հոդվածից, ձուլման նպատակով
(Տեղափոխվել է «Էլեկտրամագնիսական ալիքներ» հոդվածից, ձուլման նպատակով)
 
[[File:Davodza.PNG|thumb|]]
== Բնութագրեր==
== Առանձնահատկությունները ==
Էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնական բնութագրերն են [[հաճախականություն]]ը, [[ալիքի երկարություն]]ը և [[բևեռացում]]ը։
Էլեկտամագնիսական ճառագայթման հատկությունների ու պարամետրերի նկարագրությամբ հիմնականում զբաղվում է [[էլեկտրադինամիկա]]ն: Ճառագայթման որոշակի սպեկտրների հատկանիշներով զբաղվում են ֆիզիկայի առավել մասնագիտացած բաժինները։ Այդպիսի՝ ավելի մասնագիտացած բաժիններից են [[օպտիկա]]ն (իր բաժիններով) և [[ռադիոֆիզիկա]]ն։
Գոյություն ունեն մանրամասներով և ընդհանրացվածության աստիճանով տարբերվող ֆիզիկական տեսություններ, որոնք թույլ են տալիս մոդելավորել և հետազոտել էլեկտրամագնիսական ճառագայթման հատկություններն ու դրսևորումները։ Նման տիպի ավատրված և փորձված տեսություններից առավել հիմնանարը [[քվանտային էլեկտրադինամիկա]]ն է, որից այս կամ այն պարզեցումների ճանապարհով, ընդհանուր առմամբ, կարելի է ստանալ մյուս տեսությունները։ Օպտիկական ճառագայթման համար կիրառվում է օպտիկան։
 
Գամմա ճառագայթումը հիմնականում [[միջուկային ֆիզիկա]]յի ուսումնասիրության առարկան է։ Գոյություն ունեն նաև որոշ ոլորտներ, ինչպիսիք են աստղաֆիզիկան, ֆոտոքիմիան, ֆոտոսինթեզի կենսաբանությունը և տեսողական ընկալումը, սպեկտորալ անալիզի որոշ ոլորտներ, որոնց համար էլեկտրամագնիսակսն ճառագայթումը և դրա փոխազդեցությունը նյութի հետ առանցքային դեր ունեն։
=== Հիմնական հատկություններ ===
Էլեկտրամագնիսական ալիքների հիմնական հատկություններն են՝ [[անդրադարձում]], [[բեկում]], [[ինտերֆերենց]], [[դիֆրակցիա]] և [[բևեռացում]]։
 
==== Անդրադարձում և բեկում ====
Ճառագայթիչ և ընդունիչ տատանակները տեղադրելով մետաղե էկրանի առջևում և հետևում՝ [[Հերց]]ը հայտնաբերել է, որ էլեկտրամագնիսական ալիքները մետաղե էկրանով չեն անցնում։
Մետաղի մակերևույթին ընկնող էլեկտրամագնիսական ալիքի փոփոխական [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ մետաղի ազատ [[էլեկտրոն]]ները կատարում են հարկադրական [[տատանում]]ներ՝ ստեղծեով էլեկտրամագնիսական ալիքի հաճախությամբ փոփոխական [[հոսանք]]։ Տատանվող էլեկտրոններն արձակում են էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց [[հաճախություն]]ը նույնն է,ինչ ընկող ալիքներինը։ Այսպիսով՝ մետաղի մակերևույթին ընկնող էլեկտրամագնիսական ալիքների [[էներգիա]]յի մի մասը փոխակերպվում է ջոուլյան [[ջերմություն|ջերմության]], քանի որ մետաղն օժտված է ակտիվ [[Դիմադրություն|դիմադրությամբ]], իսկ մնացած մասն անդրադառնում է։
 
Մետաղե էկրանը փոխարինելով [[դիէլեկտրիկ]]ով (օրինակ՝ [[ապակի]]ով)՝ էլեկտրամագնիսական ալիքների փոքր մասն է անդրադառնում, իսկ մեծ մասն անցնում է դիէլեկտրիկով։ Եթե ալիքի հաճախությունը զգալիորեն տարբերվում է [[դիէլեկտրիկ]]ի [[ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների սեփական տատանումների հաճախությունից (այսինքն՝ բացակայում է [[ռեզոնանս]]ը), ապա դիէլեկտրիկը կարող է թափանցիկ լինել էլեկտրամագնիսական ալիքների համար։ Դիէլեկտրական միջավայրով անցնելիս, որպես կանոն,փոխվում է էլեկտրամագնիսական ալիքի տարածման ուղղությունը։ Այդ երևույթն անվանում են ալիքների [[բեկում]]։
 
====Ինտերֆերենց ====
Ինչպես բոլոր տիպի ալիքներին, էլեկտրամագնիսական ալիքներին նույնպես բնորոշ է [[ինտերֆերենց]]ի երևույթը։
Տատանումների միևնույն հաճախությամբ երկու կամ ավելի ալիքների վերադրումից ստացվող արդյունարար ալիքի [[լայնույթ]]ի մեծացման կամ փոքրացման երևույթն անվանում են ալիքների [[ինտերֆերենց]]։ Ինտերֆերենցի հետևանքով արդյունարար ալիքի տատանումների լայնույթը տարածության տարբեր կետերում ունի տարբեր արժեքներ։
 
==Ճառագայթման տիրույթներ ==
8988

edits