«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Քրիստոնեության ընդունումը Հայաստանում''' տեղի է ունեցել [[301]] թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ [[Տրդատ Գ Մեծ]] Արշակունին ([[287]]-[[330]]) աշխարհում առաջինը ճանաչեց [[քրիստոնեություն]]ը՝ որպես պետական, պաշտոնական կրոն<ref>[http://exhibits.lib.usf.edu/exhibits/show/armenianstudies/armculture-arm/religion-arm Armenian Studies, the University of South Florida Libraries։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում]</ref>։
 
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է [[Մերձավոր Արևելք]]ի քրիստոնեական մյուս եկեղեցիներից<ref name="akunq">[http://akunq.net/am/?p=19885 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը]</ref>։
 
== Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում ==
 
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել [[սուրբ Թադեոս]] (քարոզչության տարիները՝ [[35]]-[[43]]) և [[սուրբ Բարդուղիմեոս]] ([[44]]-[[60]]) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ([[Մակու]]) և Աղբակի ([[Բաշկալե]]) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
 
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է [[Մերձավոր Արևելք]]ի քրիստոնեական մյուս եկեղեցիներից<ref name="akunq">[http://akunq.net/am/?p=19885 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը]</ref>։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը]]]]
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայոց եկեղեցու]] [[1-ին դար|1]]-[[3-րդ դար]]երի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս]] առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ [[Արտազ]]ի Աթոռի գավազանագրքում ([[649]] թվական) գրված է՝ {{քաղվածք|Թադեոս առաքյալը Արշակունյաց [[Սանատրուկ]] թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։|}}Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_qristoneutyan_hrchakumy_petakan_kron ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հայոց պատմության հանրագիտարան։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref><ref group="Ն">Ըստ առավել տարածված տեսակետի՝ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։</ref>։