«Արցախի ազատագրական պայքար (1724-1731)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
== Ապստամբության անկում ==
Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են [[Դավիթ Բեկ]]ը և [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը։ 1728 թվականն էր, երբ թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։
[[Պատկեր:XamsayiMelikutyunner XVII-XIX.JPG|մինի|ձախից|[[Խամսայի մելիքություններ]]ը]]
 
Հայ ազատագրական ուժերի մյուս մասը [[1729]] թվականի սկզբներին, Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ, սակայն դրական պատասխան չստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ [[1729]]-[[1731]] թվականներին թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր [[Գյուլիստան]]ի սղնախը (այժմ՝ [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջան]]), որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Արցախում ազատագրական պայքարն ավարտվեց<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/391/393 Շուշիի և Վարանդայի ինքնապաշտպանական կռիվները]</ref>։
 
Աֆղանական և օսմանյան նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիրը մի քանի տարում վերականգնում է Պարսկաստանի սահմանները ու 1735 թվականին նոր հաշտություն կնքում թուրքերի հետ։ Նա դառնում է Իրանի նոր առաջնորդը՝ [[Նադիր շահ]] Աֆշարի (1736-1747)։ Օսմանյան զորքերի դեմ պայքարում նա օժանդակություն էր ստանում հայերի կողմից։ Ի պատասխան երախտագիտության՝ շահը այցելում է [[Էջմիածին]] և ներկա է լինում պատարագին, [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|մայր աթոռի]] վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի (այժմ՝ [[Հադրութի շրջան]]) մելիք Եգանը, [[Գեղարքունիք]]ի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/399/400 Շահական Պարսկաստանի նոր քաղաքականությունը]</ref>։
 
Շահ հռչակվելուց հետո Նադիրը Արցախի հարթավայրից տեղահանեց և [[Խորասան]] աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին նա Արցախն անկախ հայտարարեց [[Գանձակի խանություն]]ից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի ([[Ջրաբերդի մելիքություն|Ջրաբերդի]], [[Գյուլիստանի մելիքություն|Գյուլիստանի]], [[Խաչենի մելիքություն|Խաչենի]], [[Վարանդայի մելիքություն|Վարանդայի]] և [[Դիզակի մելիքություն|Դիզակի]]) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/399/401 Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում (Խամսայի մելիքությունները)]</ref>։