«Արցախի ազատագրական պայքար (1724-1731)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
== Սղնախների կազմակերպում ==
Շահական Պարսկաստանի գահակալական կռիվներից օգտվելով՝ լեռնաբնակ լեզգիներն ասպատակում էին [[Շիրվան]]ի և [[Արցախ]]ի բնակավայրերը։ Կովկասյան ցեղերի հարձակումներին դիմագրավելու համար [[Խամսայի մելիքություններ|Արցախի մելիքների]] զինված ջոկատները միավորվում էին։ Կասպիական արշավանքի մասին իմանալով՝ նրանք կազմակերպում են հայ ազատագրական շարժումը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին Ավան և Թարխան հարյուրապետները։
[[Պատկեր:Shushi fort.jpeg|մինի|ձախից|[[Շուշիի բերդ]]ը]]
 
Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի գլխավորությամբ։ Նա սերում էր [[Խաչենի իշխանություն|Խաչենի]] հինավուրց ազնվական [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան]] տոհմից։ [[Աղվանքի կաթողիկոսություն|Աղվանքի կաթողիկոսական աթոռը]], որի նստավայրը [[Գանձասար]]ի վանքն էր, դառնում է արցախահայության ազատագրական պայքարի կենտրոնը։