«Ցլամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ցլամարտ''', կոռիդա (իսպ․ corrida de toros, բառացի՝ ցուլերի վազք), իսպ․ ազգ․ հանդիսախաղ․ ծագումը կապված...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Toros Monumental, Barcelona, 2011-09-25.JPG|300px|մինի|աջից|Ցլամարտ]]
 
'''Ցլամարտ''', կոռիդա (իսպ․ corrida de toros, բառացի՝ ցուլերի վազք), իսպ․ ազգ․ հանդիսախաղ․ ծագումը կապված է Պիրենեյան թերակղգում ցուլի պաշտամունքի հետ։ [[Իսպանիա]]յում հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Միջին դարերում ցլամարտի մասնակցել են միայն հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (իսպ․ plaza de toros - ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների (torero, toreador < toreo - ցլամարտ) մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։ Գլխ․ գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը (matadorCmatar - սպանել), որը սպանում է կենդանուն՝ ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Մատադորին օգնում են տորերոները․ ոմանք՝ հեծյալ [[նիզակ]]ակիրները (պիկադոր, picador < ֆրանս․ pique - նիզակ), նիզակներով գրգռում, կատաղեցնում են ցուլին, մյուսները՝ բանդերիլիերոները (banderillero < banderilla - ժապավենազարդ փոքրիկ նիզակ) փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, երրորդները՝ չուլոները (chulo), մատադորին սպառնացող վտանգի դեպքում վառ թիկնոցներով շեղում են [[ցուլ]]ի ուշադրությունը։ Իսպանիայից բացի ցլամարտեր կազմակերպվում են նաև [[Պորտուգալիա]]յում, [[Ֆրանսիա]]յի հարավում, ինչպես նաև [[Լատինական Ամերիկա]]յի երկրներում (16-րդ դարից)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցլամարտ» էջից