«Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ |Հակամարտությու...»:
(Տարբերություն չկա)

11:22, 3 հունվարի 2016-ի տարբերակ

Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ - Անգլիայի կողմից մղված գաղութային պատերազմ Աֆղանստանը ենթարկեցնելու նպատակով: Համառ պայքարի արդյունքում Բրիտանացիները ստանալով Քաբուլի իշխանությունների հավատարմությունը դուրս բերեցին իրենց զորքերը երկրից:

Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ
Թվական1878
Մասն էԱնգլո-աֆղանական պատերազմներ
ՎայրEmirate of Afghanistan? և Աֆղանստան
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Ինչպես և Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ անգլիացիները ներխուժեցին Աֆղանստան դժգոհելով վերջիններիս ռուսամետ քաղաքականությունից[1][2]: 18781881 թթ. անգլո-հնդկական զորքերը գեներալ-մայոր Ռոբերտս Ֆրեդերիկի հրամանատարությամբ ջախջախում են աֆղաններին մի շարք բնակավայրերում, գրավում են` Ջալալաբադը, Ղանդահարը և Քաբուլը: Ամիրա Շիր-Ալին պարտություն կրելով իշխանություն թողնում է որդուն` Յաղուբ-խանին և հեռանում Ռուսական տիրույթներ[3]:

1879թ. մայիսի 26-ին նորանշանակ ամիրա` Յաղուբ-խանը բրիտանիացիների հետ կնքում է Գանդամակի պայմանագիրը` որով Բրիտանիային է հանձնում մի շարք տարածքներ, և Քաբուլ է թողնում բրիտանացի գեներալ-նահանգապետ` Լուի Կավանյարիին[4]: Նույն թվականի սեպտեմբերի 3-ին Կավանյարին իր ուղեկիցների հետ սպանվում է` ինչը հանգեցնում է նոր ռազմական գործողությունների: Յաղուբ-խանը հրաժարական է տալիս և անգլիացիների պաշտպանության ներքո տեղափոխվում է Հնդկաստան: Բրիտանական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Քաբուլը և Ղանդահարը, իսկ Քաբուլի բրիտանական կայազորին սպառնացող աֆղանական ապստամբությունը չեզոքացվում է Ռոբերտս Ֆրեդերիկի կողմից:

1879թ. վերջին երկրում սկսվում է նոր ժողովրդական ապստամբություն որին մասնակցում է շուրջ 100 հազ. մարդ: 1880 թվականին Հերաթից Ղանդահար շարժվող Մուհամմեդ Այուբ-խանի ուժերը Մայվանդի ճակատամարտում ջախջախում են անգլիացիներին: Սակայն Ղանդահարի պատերի մոտ աֆղանները պարտվում են Քաբուլից ժամանաց գեներալ Ռոբերտսի ուժերին, և նահանջում են Հերաթ: 1881 թվականին Այուբ-խանը դարձյալ ուղևորվում է Ղանդահար, սակայն դարձյալ պարտություն կրելով փախչում է Պարսկաստան:

Այդ ժամանակ 1870 թվականին ռուս գեներալ Աբրամովի մոտ Սամարղանդ փախչած` Աբդուր-Ռահմանը հետևելով հայրենիքում ծավալված իրադարձություններին, որոշում է նոր պայքար մղել գահի համար: 1880 թվականին հաստատվում է Աֆղանական Թուրքեստանում և հավաքում է մի շարք համախոհներ[5]:

Բրիտանական հրամանատարության խորհրդով Աբդուր-Ռահմանի հետ բանակցության է մեկնում Լեպել Գրիֆֆինը: Բանակցության ընթացքում Աբդուր-Ռահմանը հասնում է բրիտանացիների կողմից իրեն Աֆղանստանի ամիրա հռչաակելուն: 1880թ. հուլիսի 22-ին Աբդուր-Ռահմանը նշանակվում է ամիրա, իսկ բրիտանացիները Աֆղանստանում նոր ղեկավարություն նշանակելուց հետո հեռանում են[6]:

Տես նաև

Անգլո-աֆղանական պատերազմներ

Գրականություն

  • Barthorp, Michael. 2002. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. Cassell. London. ISBN 0-304-36294-8
  • Gathorne-Hardy, Gathorne (1878). The Afghan War . Publications of the National Union. Westminster: National Union of Conservative and Constitutional Associations.
  • Walker, Phillip Francis. Afghanistan: A Short Account of Afghanistan, Its History, and Our Dealings with It. London: Griffith and Farran (1881).

Ծանոթագրություններ

  1. Barfield, Thomas (2010). Afghanistan: A Cultural and Political History. Princeton University Press. էջ 145. ISBN 978-0-691-14568-6. Վերցված է 22 August 2010-ին.
  2. Posturee, Bad (2002). Understanding Holocausts: How, Why and When They Occur. iUniverse. էջ 84. ISBN 978-0-595-23838-5. Վերցված է 22 August 2010-ին.
  3. Barthorp, Michael (2002) [1982]. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. London: Cassell. էջեր 66–67. ISBN 0-304-36294-8.
  4. Wilkinson-Latham, Robert (1998) [1977]. North-West Frontier 1837–1947. London: Osprey Publishing. էջ 15. ISBN 0-85045-275-9.
  5. Wilkinson-Latham, Robert (1998) [1977]. North-West Frontier 1837–1947. London: Osprey Publishing. էջեր 16–17. ISBN 0-85045-275-9.
  6. Barthorp, Michael (2002) [1982]. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. London: Cassell. էջեր 85–90. ISBN 0-304-36294-8.