Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, փոխարինվեց: անվանում → անուն, Բնօրինակ անուն ազգանուն → բնագիր անուն, Պատկեր → պատկեր, Ի ծնե տրված անունը oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
{{Տեղեկաքարտ նկարիչ
| ծննդյան անուն =
| Ի ծնե տրված անունը =
| Բնօրինակբնագիր անուն ազգանուն =
| Պատկերպատկեր =terlemezian.jpg
| Ի ծնե տրված անունը =
| անվանումը =
| Ծննդյանծնվել ամսաթիվէ = [[Մարտի 3]], [[1865]]
| Ծննդավայրծննդավայր = [[Վան]]
| Մահացելվախճանվել է=[[Ապրիլի 30]], [[1941]]
| Վախճանիվախճանի վայրըվայր = [[Երևան]], [[ՀԽՍՀ]]
| ազգություն =հայ
| Ոճ(եր)ը =
| Ժանր(եր)ըժանրերը =
| Գործունեությունըգործունեություն = նկարիչ, հասարակական գործիչ
| ակտիվ շրջան =
| Գործունեության տարիներ =
| ազդվելներշնչվել է =
| ազդելներշնչել է=
}}
 
[[1889]] թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։
 
1891 թ. դատապարտվում է մահապատժի, սակայն [[1893]] թ. նրան հաջողվում է բանտից փախչել [[Իրան]], ապա մեկնել [[Թիֆլիս]]՝ աշխատանք որոնելու։ Մինչև [[1895]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ [[1895]] թ. մեկնում է [[Սանկտ Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է [[Մկրտիչ Ա Վանեցի|Խրիմյան Հայրիկի]] նշանակած թոշակով։
 
[[1897]] թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է [[Էստոնիա]]։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևելի, այնուհետև՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Մոսկվա]]յի, [[Դոնի Ռոստով|Ռոստով]]ի, [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի, [[Դիլիջան]]ի ու [[Երևան]]ի բանտերում։
 
[[1898]] թ. գաղտնի աքսորվում է [[Իրան|Պարսկաստան]], որտեղից փախչում է [[Բաթում]] և մեկնում [[Փարիզ]]։ Ընդունվում է [[Փարիզ]]ի՝ [[Ժյուլիան ակադեմիա|Ռուդոլֆ Ժյուլիանի մասնավոր գեղարվեստի ակադեմիա]] (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։
 
[[1900]] թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։
 
[[1901]] թ. [[Մկրտիչ Ա Վանեցի|Խրիմյան Հայրիկի]] հրավերով մեկնում է [[Էջմիածին]], նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։
[[1910]]-[[1915]] թ. ապրում է [[Կոստանդնուպոլիս|Պոլսում]]։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։ [[1907]] թ. Պոլսում նկարիչ [[Լևոն Քյուրքչյան]]ի հետ բացում է նկարչական դպրոց։
 
[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է [[Կոմիտաս]]ի դիմանկարը։
 
[[1913]] թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է [[Մյունխեն]]ի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։
 
[[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի [[Վան]]։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։
 
[[1915]] թ. կազմակերպվում է [[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]]ը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր: Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը: Նույն թվականին գաղթականների հետ գնում է [[Էջմիածին]], այնտեղից՝ [[Թբիլիսի|Թիֆլիս]]։
 
[[1916]]-[[1917]] թթ. [[Հայ արվեստագետների միության|Հայ արվեստագետների միություն]] (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։
 
[[1920]]-[[1923]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում [[Իտալիա]], [[Փարիզ]], [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]]՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ [[Արմենակ Շահմուրադյան]]ի դիմանկարը։
 
[[1920]] թ. [[Կոստանդնուպոլիս|Պոլսի]] Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու [[Լևոն Քյուրքչյան]]ի համատեղ ցուցահանդեսը։
 
[[1923-1928]] թթ. բնակվում է Ամերիկայում՝ [[Նյու Յորք]], [[Ֆրեզնո]], [[Սան Ֆրանցիսկո]] ու [[Լոս Անջելես]] քաղաքներում։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի ու [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։
 
[[1924]] թ. մասնակցում է [[Վենետիկ]]ի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ [[Նյու Յորք]]ում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Հայաստանի պետական թանգարանին]]։
[[1928]] թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում [[Երևան]]ում։
 
[[1929]] թ. անհատական ցուցահանդես [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Երևան պետական թանգարանում]]։
 
[[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։
==Գրականություն Թերլեմեզյանի մասին==
* Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
 
* Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
 
* Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
 
* Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
 
* Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
 
* Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
 
* Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
* Թերլեմեզյան տոհմ։ Զավակներ Վասպուրական երկրի։ Կազմող եւև խմբ. Կ. Լ. Թերլեմեզյան, Երևան, 2010, 44 էջ։
 
== Ծանոթագրություններ ==
{{Վիքիպահեստ երկար}}
{{Վիքիքաղվածք}}
 
{{DEFAULTSORT:Թերլեմեզյան, Փանոս}}
[[Կատեգորիա:1865 ծնունդներ]]