«Սուրբ ծնունդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
Ժամանակակից տարբեր հետազոտություններում Հիսուսի ծննդյան ամսաթիվը գտնվում է [[մ.թ.ա. 12]] թվականից ([[Գալլեյի գիսաստղ|Գալլեյի գիսաստղի]] անցման պահը, որը կարող էր լինել [[Բեթղեհեմյան աստղ|Բեթղեհեմյան աստղը]]) մինչ [[մ.թ.ա. 7]] թվականի միջակայքում, երբ անցկացվել է նկարագրվող ժամանակաշրջանի միակ հայտնի մարդահամարը: Բայց մ.թ.ա. 4 թվականից հետո ընկած թվականներն անհավանական են երկու պատճառով. առաջին՝ ավետարանական և ապոկրիֆ տվյալներով Հիսուսը ծնվել է [[Հերովդես I Մեծ|Հերովդես Մեծի]] ժամանակներում, իսկ վերջինս մահացել է [[մ.թ.ա. 4]] թվականին (այլ տվյալներով՝ [[մ.թ.ա. 1]] թվականին<ref name="jts.oxfordjournals.org">''Filmer W. E.'' [http://jts.oxfordjournals.org/content/volXVII/issue2/index.dtl The chronology of the reign of Herod the Great] // Journal of Theological Studies. — 1966. — XVII. — P. 283—298.</ref>), երկրորդ՝ եթե ընդունվեն ավելի ուշ թվականներ, ապա իր քարոզչության և խաչելության ժամանակներում Հիսուսը բավականին երիտասարդ էր:
 
Ինչպես նշում է հետազոտող Ռոբերտ Դ. Մայերսը. «Հիսուսի ծնունդի ավետարանական նկարագրությունը իրադարձության ամսաթվին հղումներ չունի: Բայց Ղուկասի գրվածքը ({{Աստվածաշունչ|Ղկ|2:8}}), որ «դաշտում հովիվներ կային, որոնք գիշերով պահում էին իրենց հոտը», ցույց է տալիս, որ Հիսուսը ծնվել է ամռանը կամ վաղ աշնանը: Քանի որ [[Հրեաստան|Հրեաստանում]] դեկտեմբերին անձրևոտ է, հովիվները, ամենայն հավանականությամբ, իրենց անասունների համար ծածկ կփնտրեին»<ref>Celebrations // ''Robert J. Myers'' The Complete Book of American Holidays. — Doubleday, 1972. — ISBN 0-385-07677-0. — [[Служебная:Источники книг/9780385076777|ISBN 978-0-385-07677-7]]</ref>: Բայց, համաձայն [[Թալմուդ|Թալմուդի]], հովիվները, որոնք պահում էին տաճարի զոհերի հոտերը, դաշտերում էին լինում անգամ Զատիկից երեսուն օր առաջ, այսինքն՝ փետրվարին, երբ Հրեաստանում տեղումների քանակը զգալի բարձր է, ինչն էլ բեկում է քննադատների կարծիքները<ref>[http://www.lopbible.narod.ru/luk/_luk012.htm Лк.2:8-12] // Толковая Библия Лопухина</ref>:
 
=== Սուրբ ծնունդը տոնելու ամսաթվի հաստատում ===