«Հելեն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Հելեն''' (անգլ. Helen, ամբողջ անունը` Հելեն Ջայրագ Ռիչարդսոն Խան, ծնվ. 1939թ. նոյեմբերի 21, Յանգոն...»: |
(Տարբերություն չկա)
|
19:49, 2 հունվարի 2016-ի տարբերակ
Հելեն (անգլ. Helen, ամբողջ անունը` Հելեն Ջայրագ Ռիչարդսոն Խան, ծնվ. 1939թ. նոյեմբերի 21, Յանգոն, Բիրմա), հնդկական կինոյի պարուհի և դերասանուհի: Հելենի ամբողջական ֆիլմագրությունը չի կազմվել, սակայն ըստ որոշ աղբյուրների` նա նկարահանվել է ավելի քան 700 ֆիլմում: Կյանքում ունեցած ձեռքբերումների համար 1999թ-ին արժանացել է Filmfare Awards մրցանակին: Մրցանակն ստացել է երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար: 2009թ-ին պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով: Հելենի մասին գրվել են գրքեր և նկարահանվել ֆիլմեր: Ժամանակին համարվել է սեքս-խորհրդանիշ, նրան անվանել են հնդկական կինոյի «ջրածնային ռումբ»:
Կենսագրությունը
Հելենը ծնվել է Բիրմայում: Հայրը ուներ անգլո-հնդկական ծագում և մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մայրը` ուներ բիրմանական ծագում: Ընտանիքում Հելենն ուներ քույր և եղբայր: Ճապոնիայի կողմից Բիրման օկուպացնելու վտանգից խուսափելով, 1943թ-ին Հելենի ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ: Ապրել են ծայրահեղ աղքատության մեջ: Հելենի մայրը բուժքույր էր, սակայն նրա աշխատավարձը չէր բավարարում ընտանիքի կարիքները հոգալուն: Այդ իսկ պատճառով Հելենը թողեց ուսումը և ընտանիքի բարեկամ, հայտնի պարուհի Կուկուի միջնորդությամբ աշխատանք գտավ կինոնկարահանման հրապարակում ` որպես խմբապարերի պարուհի: Առաջին անգամ նկարահանվել է 1957թ-ին` 19 տարեկանում: Հետագայում, աստիճանաբար նրան վստահեցին նաև մենապարերը: 1980-ական թվականների սկզբին Հելենը լքեց կինոնկարահանման հրապարակը և նկարահանվում էր հազվադեպ:
Անձնական կյանքը
1981թ-ին Հելենն ամուսնացել է սցենարիստ Սալիմ Խանի հետ, ով արդեն իսկ ամուսնացած էր և ուներ երեխաներ: Երեխաները Հելենին համարում էին իրենց երկրորդ մայր (նրանցից մեկը հայտնի դերասան Սալման Խանն է): Հելենն ունի մեկ որդեգրված դուստր: