«Շուշանիկ Կուրղինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: clean up, փոխարինվեց: wikiquote → վիքիքաղվածք, Wikisource → վիքիդարան oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը [[Վլադիկավկազ]]ում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա [[Գյումրի]]ում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։
==Ստեղծագործական աշխատանք==
[[Պատկեր:Shushanik Kurghinyan.jpg|220px|մինի|ձախից|Շուշանիկ Կուրղինյան]]
Առաջին բանաստեղծությունը տպագրել է [[Տարազ (շաբաթաթերթ)|«Տարազ»–ում]], 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ [[Հակոբ Հակոբյան (գրող)|Կ.Հ.Հակոբյանի]] հետ դարձավ հայ [[պրոլետարիատ|պրոլետարական]] [[պոեզիա]]յի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է [[Հովհաննես Հովհաննիսյան|Հ.Հովհաննիսյանի]], [[Հովհաննես Թումանյան|Հ.Թումանյանի]], [[Ավետիք Իսահակյան|Ա.Իսահակյանի]] ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։