«Երուսաղեմի պաշարում (1187)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Երուսաղեմի պաշարում |Հակամարտություն = Խաչակրաց...»:
 
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.co.uk +books.google.am)
Տող 21.
 
== Նախապատմություն ==
[[1187]]թ. [[հուլիսի 4]]-ին տեղի ունեցած [[Հաթթինի ճակատամարտ]]ում ներքին տարաձայնություններից թուլացած [[խաչակիրներ]]ը ջախջախիչ պարտություն կրեցին: Ազնվականության մեծ մասը այդ թվում նաև Երուսաղեմի արքա` [[Գի դը Լուզինյան]]ը գերի ընկան: Հազարավոր գերեվարված մուսուլմաններ ազատ արձակվեցին<ref>[http://books.google.co.ukam/books?id=-pIOAAAAQAAJ&pg=PA135&dq=Siege+of+Jerusalem+Saladin+slaves&hl=en&sa=X&ei=kQAEUbOcE-ec0AWtzYDwDA&ved=0CEAQ6AEwAg#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20slaves&f=false Saladin and the Fall of Jerusalem By Geoffrey Regan Page 135]</ref><ref>God’s War: A New History of the Crusades By Christopher Tyerman Page 230 [http://books.google.co.ukam/books?id=ULDUopVCVPoC&pg=PA230&dq=muslim+slaves+in+jerusalem&hl=en&sa=X&ei=gf0DUYqTIqbF0QWL-4CwBQ&ved=0CEkQ6AEwBA#v=onepage&q=muslim%20slaves%20in%20jerusalem&f=false]</ref><ref>Knights of Jerusalem: The Crusading Order of Hospitallers 1100—1565 By David Nicolle Page 73 [http://books.google.co.ukam/books?id=homJ22nhCBMC&pg=PA73&dq=muslim+slaves+in+jerusalem&hl=en&sa=X&ei=LP4DUZiyOYqi0QXjkIGYAg&ved=0CGEQ6AEwCTgK#v=onepage&q=muslim%20slaves%20in%20jerusalem&f=false]</ref>: Սեպտեմբերի կեսերին սալահ ալ-Դինը գրավեց` Ակռան, Յաֆֆան, Նաբլուսը, Տորոնը, [[Սիդոն]]ը, [[Բեյրութ]]ը և Ասկալոնը: Ճակատամարտում փրկվածները և փախստականները ապաստան գտան [[Տյուրոս]]ում` միակ քաղաքում, որը դեռ չէր հանձնվել [[Սալահ ալ-Դին]]ին [[Կոնրադ Մոնֆֆերատացի|Կոնրադ Մոնֆֆերատացու]] ժամանման շնորհիվ:
 
== Իրավիճակը Երուսաղեմում ==
Տող 31.
 
== Պաշարումը ==
[[Սալահ ալ-Դին]]ը Բալիանի հետ նախաձեռնեց բանակցություններ Յուսուֆ Բատիտի միջնորդությամբ վերջինս ուղղափառ հոգևորական էր ով` հույս ուներ մուսուլմանների կողմից քաղաքի նվաճման դեպքում ավելի շատ արտոնություններ ստանալ: [[Սալահ ալ-Դին]]ը նախատեսում էր վերցնել քաղաքը առանց արյունահեղության և առաջարկեց լավ պայմաններ<ref>[http://books.google.co.ukam/books?id=uBPggS2OxjgC&pg=PA97&dq=Siege+of+Jerusalem+Saladin+sold+as+slaves&hl=en&sa=X&ei=kekDUeKNLemc0QX5l4C4Bg&ved=0CGUQ6AEwCDgK#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20sold%20as%20slaves&f=false Lust for Power By Dick W. Zylstra Page 67]</ref>, սակայն քաղաքի իշխանությունը հրաժարվեց հանձնել քաղաքը, սկսվեց պաշարումը:
 
Մուսուլմանների բանակը կանգնած էր [[Դավիթ|Դավթի]] աշտարակի և [[Դամասկոս]]յան դարպասների առջև: Սարակինոսների նետաձիգները անդադար գրոհում էին քաղաքի պատերը: Պաշարողական մեքենաները մոտենում էին պատերին սակայն քաղաքի պաշտպանները չէին թողնում Սալահ ալ-Դինի ոժերին ամրապնդվել պատերի տակ: Վեց օրվա ընթացքում գրոհները արդյունք չէին բերում: Սարակինոսները կրում էին ծանր վնասներ ամեն գրոհի ժամանակ, մինչդեռ խաչակիրները ընդամենը մի քանի մարտիկ էին կորցրել: [[Սեպտեմբերի 26]]-ին [[Սալահ ալ-Դին]]ը իր ճամբարը տեղափոխեց դեպի քաղաքի մյուս կողմը` [[Ձիթենյաց լեռ]]ան մոտ պարիսպները շատ բարձր չէին, ուստի քրիստոնյաները չէին կարող հակագրոհել: Պատերը ենթարկվում էին պաշարողական մեքենաների անդադար համազարկերի: [[Սեպտեմբերի 29]]-ին փլուզվեց պատի մի մասը, սակայն սարակինոսները չկարողացան ներխուժել քաղաք: Բալիանը գնաց Սալահ ալ-Դինի մոտ բանակցելու քաղաքը հանձնելու շուրջ: Սալահ ալ-Դինը համաձայնվեց: Քաղաքը պետք է խաղաղ ճանապարհով հանձնվեր մուսուլմաններին [[Երուսաղեմի պաշարում (1099)|1099թ. սպանդը]] չկրկնելու նպատակով: Ֆռանկերի համար Սալահ ալ-Դինը սահմանեց 20 բեզանտ տղամարդկանց, 10 բեզանտ կանանց և 5 բեզանտ երեխաների համար: Բոլոր նրանք ովքեր չէին կարող վճարել սահմանված գինը պետք է վաճառվեին ստրկության, սակայն տեղացի քրիստոնյաները կարող էին մնալ քաղաքում<ref>[http://books.google.co.ukam/books?id=sFatRBsSHIMC&pg=PA103&dq=Siege+of+Jerusalem+Saladin+sold+as+slaves&hl=en&sa=X&ei=e-QDUcSoI4-N0wWV7IGgAg&ved=0CFcQ6AEwBg#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20sold%20as%20slaves&f=false Frommer’s Israel By Robert Ullian Page 102]</ref>.
:
 
Բալիանի վերադարձից հետո որոշվեց, որ 7000 աղքատի փրկագին պետք է վճարվեր [[Հենրի II Պլանտագենետ]]ի կողմից ուղարկված դրամական միջոցներից: Բալիանը նորից հանդիպեց Սալահ ալ-Դինի հետ որոշվեց գինը իջեցնել մինչև 10 բեզենտ տղամարդու, 5 կնոջ և 1 երեխաների համար: Բալիանը հավստիացրեց, որ միևնույն է այս գինը շատ թանկ է և Սալահ ալ-Դինը որոշեց բաց թողնել քաղաքի բոլոր բնակիչներին 100,000 բեզանտի դիմաց: Բալիանը հաջորդ հանդիպման ժամանակ Սալահ ալ-Դինին հաղորդեց, որ այս գինը անհավանական է, և կարողացավ Սալահ ալ-Դինին համոզել գինը կիսով չափ կրճատել: Հետո Սալահ ալ-Դինը 30,000 բեզանտի դիմաց բաց թողեց 7,000 մարդու: Նրա եղբայրը հետո բաց թողեց 3,000 ոչ վճարունակ մարդու: Ի վերջո Սալահ ալ-Դինը բաց թողեց բոլոր տարեց մարդկանց<ref>[http://books.google.co.ukam/books?id=uBPggS2OxjgC&pg=PA97&dq=Siege+of+Jerusalem+Saladin+sold+as+slaves&hl=en&sa=X&ei=kekDUeKNLemc0QX5l4C4Bg&ved=0CGUQ6AEwCDgK#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20sold%20as%20slaves&f=false Lust for Power By Dick W. Zylstra Page 97]</ref>:
 
== Երուսաղեմի հանձնումը ==