«Հերաթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 45 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: IV-րդ դար → IV դար, V-րդ դար → V դար oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
 
'''Հերաթ''', քաղաք [[Աֆղանստան]]ի հյուսիս-արևմուտքում, [[Հերաթ նահանգ]]ի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ ([[1973]])։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի [[օդանավակայան]]։ Արևմտյան [[Աֆղանստան]]ի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, [[գորգ]]եր, կարպետներ), կարակուլի մորթու, [[Հացահատիկային բույսեր|հացահատիկի]], մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացուն]]։ Հերաթում պահպանված ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը ([[XV դար]]), մզկիթը ([[1201]]-[[XIV դար]], վերականգնվել է [[1498]]-[[1500]] թվականներին՝ [[երկրաշարժ]]ից հետո, վերակառուցվել է [[1936]]-[[1944]] թվականներին), [[Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարան]]ը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արմուտք), [[Աբդուլլա Անսարի դամբարան]]ը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը [[միջնադարյան մանրանկարչություն|միջնադարյան մանրանկարչության]] և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։