«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հիվանդություն և մահ: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (2)
No edit summary
Տող 27.
}}
 
'''Ռուդոլֆ Շտայներ''' ({{lang-de|Rudolf Steiner}}, [[փետրվար 27]], [[1861]] Կրալյևեց, [[Խորվաթիա]] (նախկին [[Ավստրո-Հունգարիա|Ավստրո-Հունգարական կայսրություն]]), [[մարտ 30]], [[1925]], Դորնախ, [[Շվեյցարիա]]{{ԱԾ}}), [[Ավստրիացիներ|ավստրիացի]] [[փիլիսոփա]], միստիկ գրող, [[Էզոթերիզմ|էզոթերիկ]], անտրոպոսոֆիա հոգևոր ուսմունքի հիմնադիր։
 
Սկզբնապես ընդունելություն է գտել որպես [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]] ժառանգությունն ու ճանաչողության տեսությունն ուսումնասիրող<ref>[http://www.bdn-steiner.ru/cat/Ga_Rus/001.doc Ուսումնասիրություններ, 1883-1897 թվականներ]</ref>: [[20–րդ դար|20-րդ դարի]] սկզբին հիմնել է [[անտրոպոսոֆիա]]յի հոգևոր շարժումը՝ [[Էզոթերիզմ|էզոթերիկ]] քրիստոնեական ուսմունք, որը սկիզբ է առնում եվրոպական [[տրանսցենդալիզմ]]ից և աղերսներ ունի [[թեոսոֆիա]]յի հետ։ Շտայների գլխավորությամբ այս շարժումը մի քանի փուլեր ունեցավ։ Առաջինում՝ ավելի շատ փիլիսոփայորեն կողմնորոշվածում, Շտայները փնտրում էր գիտության և ոգու համադրությունը։ Այդ տարիների նրա փիլիսոփայական աշխատանքը՝ ''ոգեգիտությունը'', ձգտում է միավորել ճանաչողության արևմտյան եղանակը և մարդ արարածի ներքին ու ոգեկան պահանջմունքները<ref name="McDermott">''McDermott R. A.'' Rudolf Steiner and Anthroposophy // Faivre and Needleman, Modern Esoteric Spirituality. — New York: Crossroad, 1992. — Chapter 10. — ISBN 0-8245-1444-0.</ref>։ Երկրորդ շրջանում, որն սկսվում է մոտ 1907 թվականից, Շտայները լայն գործունեություն է ծավալում արվեստի տարբեր ճյուղերում՝ ներառյալ դրաման, շարժման արվեստը (նոր տիպի արվեստի մշակում, որը կոչվեց [[էվռիթմիա]]) և ճարտարապետությունը։ Այս աշխատանքի գագաթնակետը բոլոր արվեստների տուն հանդիսացող մշակութային կենտրոնի՝ [[Գյոթեանում]]ի կառուցումն էր։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո Շտայները համագործակցում է մանկավարժների, գյուղատնտեսների, բժիշկների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ և որպես գործնական բարենորոգիչ դնում է [[վալդորֆյան դպրոց|վալդորֆյան մանկավարժության]], անտրոպոսոֆիական բժշկության, բուժական մանկավարժության, բոտմերյան գիմնաստիկայի, բիոդինամիկական գյուղատնտեսության հիմքերը, խթանում է էվռիթմիայի և նոր ուղությունների զարգացումը դրամատիկական արվեստում, գեղանկարչության և ճարտարապետության մեջ։