«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
 
Իսկ կաթոլիկ եկեղեցու ավանդույթներում երկար ժամանակ ընդունված էր նրա նույնացումը ապաշխարհող անառակի և Բեթանիայից Մարիայի կերպարի հետ: Կաթոլիկական ավանդույթներում Մագդաղենացին նույնացվում է ավետարանական հետևյալ պերսոնաժների հետ`
1. #Մարիայի հետ, որը Ավետարանում հիշատակվոիմ է որպես Մարտայի և Ղազարոսի քույր, որոնք էլ ընդունել են Քրիստոսին իրենց տանը Վիֆանիայում,
2. #Մի կնոջ, որի անունը չի հիշատակվում, և որն էլ կատարել է Հիսուսի գլխի օծման արարողությունը Վիֆանիայում Սիմոն բորոտի տանը,
3. #Անառակ կնոջ հետ, որը Սիմոն Փարիսեցու տանը լվաց Հիսուսի ոտքերը մեռոնով:
 
Այս կերպով Մագդաղենացին, նույնացվելով այս կերպարների հետ, ձեռք է բերել ապաշխարհող անառակի գծեր: Նրա գլխավոր ատրիբուտներից մեկը անուշահոտություններով լի տարան է: Այս ավանդույթի համաձայն Մագդաղենացին վաստակում էր անառակությամբ, և միայն Քրիստոսին հանդիպելուց հետո, նա թողնում է այն, որից հետո Բեթանիայում լվանում է նրա ոտքերը մեռոնով և չորացնում իր մազերով: Նա ներկա է եղել Խաչելությանը և այլն, որից հետո այժմյան Ֆրանսիայի տարածքում ապրել է միանձնուհու կյանքով: