«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Մարիա Մագդաղենացի Մարիա Մագդաղենացին Նոր Կտակարանի հերոսուհիներից է, Հիսուս Քրիստոսի հավատարիմ...
 
No edit summary
Տող 13.
Բյուզանդական գրականության մեջ պատմվում է այն մասին, որ Խաչելությունից որոշ ժամանակ անց Մագդաղենացին սբ. կույս Մարիամի հետ ուղևորվում է Էֆֆես` Հովհան Աստվածաբանի մոտ և օգնում է նրան իր աշխատանքներում: Հարկ է նշել, որ Մագդաղենացու մասին ամենաշատ տեղեկությունները հաղորդել է հենց Հովհան Ավետարանիչը:
Ենթադրվում է, որ Մագդաղենացին ավետում էր Հռոմում, ինչի մասին է վկայում Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղերձում Մագդաղենացու անվան հիշատակման փաստը: Հավանաբար նրա հենց այս ճանապարհորդության կապակցությամբ է ի հայտ եկել Մարիա Մագդաղենացու հետ է կապված Զատկի մասին առասպելը: Ըստ առասպելի, երբ Մարիան եկավ կայսր Տիբերիոսի մոտ և հայտնեց Քրիստոսի հարություն առնելու լուրը, ապա կայսրը ասաց, որ դա նույնքան անհնար է, որքան այն, որ այդ հավի ձուն կդառնա կարմիր, և այդ խոսքերից հետո այդ ձուն, որ նա բռնել էր դարձավ կարմիր գույնի:
Մագդաղենացուն անառակ կնոջ հետ նույնացնելու հիմնական պատճառներից մեկը այն էր, որ արևմտյան եկեղեցին համարում էր նրան հենց այն անանուն կինը, որ լվացել էր Հիսուսի ոտքերը մերոնով:
 
Մագդաղենացուն անառակ կնոջ հետ նույնացնելու հիմնական պատճառներից մեկը այն էր, որ արևմտյան եկեղեցին համարում էր նրան հենց այն անանուն կինը, որ լվացել էր Հիսուսի ոտքերը մերոնով:
«Եվ ահա այն կինը, որ մեղսագործ էր, իմանալով, որ Հիսուսը նստած է Փարիսեցու տանը, բերեց մերոնով ալաբաստե տարան և կանգնելով նրա ոտքերի առջև, լաց լինելով, թրջեց նրա ոտքերը արցունքներով, չորացրեց իր մազերով, համբուրեց և օծեց մերոնով»: (Ղուկ. 7:37-38):
Կնոջ կողմից Հիսուսի օծման խնդիրը հայրերի կողմից հասկացվել է տարբեր կերպ: Մասնավորապես սուրբ Օգոստոսը գտնում էր, որ երեք օծումներն էլ կատարվել են միևնույն կնոջ կողմից: Նույն կերպ էին մտածում նաև Կլիմենտ Ալեքսանդրացին և Ամվրոսիյ Մեդիոլանսկին: