«Հայ-ադրբեջանական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սկսած 1994-ից: clean up, replaced: ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
'''Հայ-ադրբեջանական հարաբերությունները''' պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին [[1918]]-[[1921]] թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան [[Ռուսական կայսրություն]]ից, որի արդյունքում ձևավորվեցին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն]]ը և [[Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն]]ը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած [[1917]] թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921թթ. և 1988-1994թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։
 
== Հարաբերությունները1918–1921Հարաբերությունները 1918–1921 թվականներին ==
[[Անդրկովկասյան Դաշնություն|Անդրկովկասյան Դաշնության]] փլուզումից հետո տարածաշրջանի երեք երկները անկախություն են հռչակել՝ [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն]]ը [[1918]] թվականի [[մայիսի 26]]-ին, իսկ [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն]]ը և [[Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն]]ը՝ [[1918]] թվականի [[մայիսի 28]]-ին։