«Պան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չNo edit summary
Տող 1.
'''Պան''' ( {{lang-el|Πάν, Πανός}}) [[անտառ]]ների ու [[արոտավայր]]երի աստվածը, հովիվների, որսորդների, մեղվապահների ու ձկնորսների հովանավորը հին հուն, դիցաբանության մեջ։ Հերմեսի և Դրիոպեի (այլ տարբերակներում՝ [[Զևս]]ի և Կալլիստո հավերժահարսի, Զևսի կամ [[Հերմես]]ի և [[Պենելոպե]]ի) որդին։ Ծնվել է այլանդակ (մազածածկ, եղջյուրներով, այծի կճղակներով, մորուքով ու պոչով) և ահազդու տեսքով, որի համար վախեցած մայրը լքել է նրան։
 
Հերմեսը Պանին տարել է Ողիմպոս, ուր զվարճացրել է աստվածներին, սիրվել ու դասվել նրանց կարգը։ Սիրահարվել է Սիրինգս հավերժահարսին, որը վախից կերպարանափոխվել է եղեգնի, որից և Պան պատրաստել է իր սրինգը ({{lang-el| σύριγξ}})։ Պան համարվել է ուրախ աստված, սրինգ նվազելով ու պարելով, հավերժահարսների ուղեկցությամբ թափառել է անտառներում ու լեռներում։ Միաժամանակ, հանգստի ու առանձնության պահերին իրեն անհանգստություն պատճառողների վրա տարածել է սարսափ։ Ունեցել է պաշտամունքի մի քանի խոշոր կենտրոն։ [[Աթենք]]ի [[Ակրոպոլիս]]ում եղել է Պանին նվիրված [[քարայր]]։ Աթենացիները նրա պատվին ամեն տարի կազմակերպել են հանդիսավոր հրավառություն (ջահերթ)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պան» էջից