«Կիլիկիայի հայկական իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 146.
[[Լևոն Բ]]-ն ([[1187]]-[[1219]]) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ [[1187]] թվականի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ [[1188]] թվականի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ [[1189]]-[[1190]] թվականների ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց [[Խաչակրաց արշավանքներ|Երրորդ խաչակրաց արշավանքն]] ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ [[1190]] թվականի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան [[Կիլիկիա]] և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ [[Լևոն Բ]]-ն համաձայնեց օգնել [[Խաչակրաց արշավանքներ|խաչակիրներին]]՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը ([[1190]] թվականի [[հունիս]]ի [[10]])։ [[1193]] թվականի գարնանը [[Եգիպտոս]]ի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին [[Լևոն Բ]]-ն գերեց [[Եգիպտոս]]ի սուլթանության հետ համագործակցող, [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դուքս]] Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու [[Ռուբեն Գ]]-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ [[1196]] թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ [[Գերմանիա]]յի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց [[Լևոն Բ]]-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, [[1198]] թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում [[Լևոն Բ]]-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։
 
=== Կիլիկիո իշխանապետության Ռուբինյան գահակալները ===
== Իշխաններ ==
{| class="wikitable"
|-
!Անուն||Կյանքի<br>ժամանակաշրջան||Գահակալման<br>սկիզբ||Գահակալման<br>ավարտ||Հարստություն||Ծանոթագրություններ||Պատկեր
|-
| [[Ռուբեն Ա]] || 1025-1095||1080||1095||[[Ռուբինյաններ]]||[[Գագիկ Բ Բագրատունի|Գագիկ Բ Բագրատունու]] ազգականը||[[Պատկեր:Rupoohye.GIF|75px]]
|-
| [[Կոստանդին Ա]] ||անհայտ-1100||1095||1100||[[Ռուբինյաններ]]||||