«Կիլիկիայի հայկական իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
Իշխանության հիմքը դրվել է [[1080]] թվականին [[Բագրատունիներ]]ի շառավիղ՝ [[Ռուբինյաններ]]ի կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես [[Բարձրբերդ]]ն էր, իսկ [[1098]] թվականից՝ [[Վահկա (բերդաքաղաք)|Վահկա]] ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում [[Սիս]]ը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև [[Կիլիկյան Հայաստանի թագավորություն|թագավորություն]] շրջանում ([[13-րդ դար|13]]-[[14–րդ դար]]եր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել [[Խաչակրաց արշավանքներ]]ի մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ [[Մերձավոր Արևելք]]ում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց [[Հռոմկլա]] քաղաքում։ [[1198]] թվականին [[Լևոն Բ|Լևոն Բ Մեծագործի]] թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։
 
== Աշխարհագրական դիրք ==
Կիլիկիան գտնվում է [[Միջերկրական ծով]]ի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։
Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։
 
Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]]՝ «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։
 
Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն [[Հայաստան]]ը։ [[12-րդ դար]]ի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ [[Կիպրոս]]ից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։
 
Կիլիկիա մտնող ճանապարհներն անցնում էին բերդերով վերահսկվող կիրճերով, որոնցից կարևորագույններն էին ''Դրունք Կիլիկիո'' և ''Դրուն Ասորվոց'' կամ ''Դրունք Անտիոքայ'' կիրճերը<ref>Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջ՝ 169</ref>։
 
=== Հայերը Կիլիկիայում ===
Դեռևս Հայկյան [[Արամ]]ի իշխանության տարիներին Կիլիկիայի հյուսիսային հատվածը մտնում էր Հայքի կազմի մեջ։
Սակայն ընդունված է համարել, որ [[հայեր]]ը մուտք են գործել Կիլիկիա [[մ.թ.ա. 1-ին դար]]ում, երբ [[Տիգրան Մեծ]]ը նվաճել էր [[Մերձավոր Արևելք]]ի մեծ մասը։ [[Մ.թ.ա. 83]] թվականին քաղաքացիական պատերազմներից թուլացած Սելևկյանները հրավիրեցին Տիգրանին Ասորիք։<ref>{{cite web |url=http://www.hyeetch.nareg.com.au/armenians/prominent_p5.html |title=King Tigran II - The Great |accessdate=2007 թ․ հունվարի 17 |work=Hye Etch }}</ref> Հետագայում Տիգրանը նվաճեց Փյունիկիան և Կիլիկիան։ Նրա տերության հարավային սահմանը հասնում էր մինչև [[Իսրայել]]ի Պտղոմայիս (ներկայիս Ակրա) քաղաքը։ Իր հզորության գագաթնակետին Հայկական կայսրությունը ձգվում էր Պոնտական լեռներից (հարավարևելյան Փոքր Ասիա) մինչև [[Միջագետք]], և [[Կասպից ծով]]ից մինչև [[Միջերկրական ծով]]։ Տիգրանը նույնիսկ ներխուժել էր [[Պարթևաստան]]ի մայրաքաղաք Էկբատան։ Սակայն [[մ.թ.ա. 27]] թվականին [[Հռոմեական կայսրություն]]ը նվաճեց Կիլիկիան և դարձրեց այն իր արևելյան պրովինցիաներից մեկը։<ref name="The Armenian kingdom in Cilicia during the Crusades">{{cite book | last =Ghazarian | first =Jacob G. | title =The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080-1393) | publisher =Routledge | year =2000 | pages = 39–42 | isbn=0700714189}}</ref>
 
 
 
== Պատմություն ==
Տող 52 ⟶ 68՝
=== Հայերը Կիլիկիայում մինչև Ռուբինյանների իշխանապետության հաստատումը ===
Հայերը Կիլիկիայում բնակություն էին հաստատել հնագույն ժամանակներից: [[Տիգրան Մեծ]]ի օրոք (մ.թ.ա. 95-55) Դաշտային Կիլիկիան եղել է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] կազմում:<ref>Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 326</ref>
 
==== Հայերի գաղթը Կիլիկիա Բյուզանդիայի օրոք ====
[[Պատկեր:Map States Philaretos Brakhamios-fr.svg|260px|մինի|[[Փիլարտոս Վարաժնունու պետություն]]ը, [[1076]]]]
{{Տես նաև|Մանազկերտի ճակատամարտ}}
[[395]] թվականին՝ Հռոմեական կայսրության կիսումից հետո, Կիլիկիան ընդգրկվեց Արևելյան Հռոմեական կայսրության կազմում, որ հետագայում կոչվեց [[Բյուզանդական կայսրություն]]։ [[6-րդ դար]]ում մի շարք հայկական ազնվական տոհմերի ներկայացուցիչներ տեղափոխվեցին Բյուզանդիա։ Դրանցից շատերը հետագայում զբաղեցրեցին բարձր զինվորական և պալատական պաշտոններ Բյուզանդիայի արքունիքում։<ref name="Armenian Cilicia">{{cite book | last = Dédéyan | first = Gérard | editor1-last = Hovannisian | editor1-first = Richard G. | editor2-last = Payaslian | editor2-first = Simon | title = Armenian Cilicia | series = UCLA Armenian History and Culture Series 8 | publisher = Mazda Publishers | year = 2008 | location = United States | pages = 79–83 | isbn = 1-56859-154-3 | chapter = The Founding and the Coalescence of the Rubenian Principality, 1073-1129}}</ref>
 
[[7-րդ դար]]ում Կիլիկիան ընկավ արաբների իշխանության տակ և մտավ Ռաշիդյան խալիֆայության կազմի մեջ։<ref name="The Armenian kingdom in Cilicia during the Crusades"/> Սակայն արաբներին չհաջողվեց այնտեղ վերջնականապես հաստատվել, և [[965]] թվականին Կիլիկիան վերանվաճվեց [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] կողմից։ Դրանից հետո հայերի գաղթը դեպի Կիլիկիա նոր թափ ստացավ։<ref name="The Armenian kingdom in Cilicia during the Crusades"/> Բյուզանդիան արևելյան սահմանների պաշտպանության համար մեծ քանակությամբ հայ ընտանիքներ էր վերաբնակեցնում այդ վայրերում։<ref name="The Armenian kingdom in Cilicia during the Crusades"/> Շուտով բյուզանդական կայսրը արտաքսեց Կիլիկիայից մուսուլմաններին և խրախուսեց քրիստոնյաների և հատկապես հայերի գաղթը [[Մեծ Հայք]]ից և [[Ասորիք]]ից։ [[1021]] թվականին [[Վասպուրական]]ի թագավորության անկման հետևանքով, [[Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի|Սենեքերիմ Արծրունին]], բազմաթիվ իշխաններ և գյուղացիներ վերահաստատվեցին [[Կապադովկիա]]յում և [[Անատոլիա|Փոքր Ասիայում]]։<ref name="The Armenian Kingdom and the Mamluks">{{cite book | last = Donal Stewart | first = Angus | title = The Armenian Kingdom and the Mamluks: War and Diplomacy During the Reigns of Het'um II (1289-1307) | publisher = Brill Academic Publishers |year= 2001 | location = Netherlands | pages = 33–34 | isbn = 0928-5520}}</ref>
 
[[Բագրատունյաց Հայաստան]]ի նվաճումը Բյուզանդիայի կողմից [[1045]] թվականին, պարտությունը [[Մանազկերտի ճակատամարտ]]ում և [[Մեծ Հայք]]ի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր հզոր գաղթերի ալիք։<ref name="The Armenian Kingdom and the Mamluks"/> [[Հայեր]]ը չկարողացան վերականգնել պետականությունը [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններում, այդ պատճառով էլ իրենց հայացքն ուղղեցին դեպի Կիլիկիա, որտեղ արդեն մեծամասնություն էին կազմում։<ref name="The Armenian kingdom in Cilicia during the Crusades"/> Շատ հայերի տրվում էին կարևոր պաշտոններ, օրինակ Ապլղարիպ Արծրունին նշանակվել էր Կիլիկիայի կառավարիչ։ Ամենահաջողված հայ զորավարը [[Փիլարտոս Վարաժնունի]]ն էր, ով կարողացավ ստեղծել մի պետություն, որ գոյատևեց [[1078]]-[[1085]] թվականներին և որը ձգվում էր [[Մարաշ]]ից մինչև [[Անտիոք]], և Կիլիկիայից մինչև [[Հայկական Միջագետք|Եդեսիա]]։<ref name="Armenian Cilicia">{{cite book | last = Bozoyan | first = Azat A. | editor1-last = Hovannisian | editor1-first = Richard G. | editor2-last = Payaslian | editor2-first = Simon | title = Armenian Cilicia | series = UCLA Armenian History and Culture Series | publisher = Mazda Publishers | year = 2008 | location = United States | isbn = 1-56859-154-3 | page = 68 | chapter = Armenian Political Revival in Cilicia}}</ref> Սակայն նրա տերությունը կարճ կյանք ունեցավ և կործանվեց իր մահից առաջ [[1090]] թվականին։<ref name="Runciman">{{cite book | last = Runciman | first = Steven | authorlink = Steven Runciman | title = A History of the Crusades, Vol. I: The First Crusade and the Foundations of the Kingdom of Jerusalem |location= Cambridge |publisher = Cambridge University Press | year = 1951 | pages = 195–201 | isbn = 0-5213-5997-X}}</ref>
 
=== Կիլիկիայում և հարակից շրջաններում 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին ձևավորված պետական կազմավորումները ===