«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/\?ln=am&page=person&id=(\d+)&name=(\S+) +http://avproduction.am/?ln=am&page=person&id=\1 )
Տող 32.
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։
 
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին՝ որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն՝ դասախոսություն կարդալու և ցուցադրելու<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=1721&name=%D5%8C%D5%B8%D6%82%D5%A4%D5%B8%D5%AC%D6%86_%D4%BD%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6 Ռուդոլֆ Խառատյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։
 
== Դերապարեր ==