«Երկնային և երկրային սեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
== Բովանդակություն ==
Նկարի բովանդակությունը մինչև հիմա քննադատների շրջանում վիճաբանություններ է առաջացնում: Ըստ XIX դարի վիեննական արվեստի պատմաբան Ֆրանցա Վիկգոֆի, նկարը պատկերում է Վեներայի և Մեդայի հանդիպումը, որոնց աստվածուհին փորձում է համոզել, որպեսզի օգնեն Յասոնին{{sfn|Бенуа|1912—1917|c=}}: Ըստ մեկ այլ վարկածի, բովանդակությունը վերցված է, այդ ժամանակ հայտնի Ֆրանչեսկո Կոլոննի գրքից:
Մայրամուտով բնապատկերի ֆոնի վրա, աղբյուրի մոտ նստած է շքեղ հագնված վենետիկուհին՝ ձախ ձեռքով բռնած մանդոլինան և մերկ Վեներան՝ ամանով կրակը ձեռքին: Ըստ Դուֆֆիի, հագնված կինը խորհրդանշում է սերը ամուսնության մեջ: Իր հագուստի գույնը՝ սպիտակը, գոտին, ձեռքի ձեռնոցները, մրտենի ծաղկեպսակը՝ զարդարած իր գլուխը, արձակած մազերը և վարդերը ցույց է տալիս ամուսնությունը: Իսկ հետին պլանում պատկերված է նապաստակների զույգ՝ խորհրդանիշ բազմազավակության: Սա Լաուրա Բագարոտտոյի դիմանկարը չէ, այլ երջանիկ ամուսնության այլաբանություն է{{sfn|Дзуффи|2002|c=130}}:
Մարմարե սարկոֆագ, որը վերածվեց առեղծվածային նյութի աղբյուրի: Մարմարը, մահվան խորհրդանիշ է, բավական տարօրինակ է այն գտնել նկարում, որտեղ պատկերված է բազմազան երազանքներ և ցանկություններ ունեցող երջանիկ ընտանիք: Սարկոֆագում բռնության տեսարանը, ըստ երևույթին խորհրդանշում է Լաուրայի հոր անարդար մահապատիժը, որը տեղի է ունեցել 1509 թվականին: Մաքուր ջրի աղբյուր խորհրդանշում է նոր կյանքի ծնունդը{{sfn|Дзуффи|2002|c=131}}:
Մերկ կինը խորհրդանշում է սեր, որը վերածվում է հավերժական, երկնային սիրու, որն էլ ցույց է տալիս իր ձեռքում բարձրացրած այրվող լամպը{{sfn|Дзуффи|2002|c=131}}: