«Առանցքային ժամանակ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
<br />
'''Առանցքային ժամանակ''' ({{lang-de|Achsenzeit}}), եզրույթ՝ ներմուծված գերմանացի [[փիլիսոփա]] [[Կառլ Յասպերս]]ի կողմից՝ մարդկային [[Պատմություն|պատմության]] այն ժամանակահատվածի նշանակման համար, որի ընթացքում առասպելաբանական [[աշխարհայացք]]ին փոխարինելու է գալիս ռացիոնալ-փիլիսոփայականը՝ ձևավորելով ներկայիս մարդուն: Առանցքային ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 800-200 թվականներին, երբ աշխարհի տարբեր մասերում՝ [[Հունաստան]], [[Պաղեստին]], [[Միջագետք]], [[Հնդկաստան]], [[Չինաստան]], գրեթե միաժամանակ անցում եղավ մարդկության հոգևոր զարգացման բարձր աստիճանի՝ առասպելաբանական դարաշրջանից դեպի բարդ սոցիալական կառույցներ: Յասպերսի կարծիքով առանցքային ժամանակի բոլոր ուսմունքները (որոնք գոյություն ունեն մինչւ այժմ) տարբերվում են ռացիոնալիզմով և մարդու ձգտմամբ՝ վերաիմաստավորելու եղած [[ավանդույթ]]ները, նորմերը, սովորությունները: Նախաառանցքային որոշ քաղաքակրթություններ ([[Հին Եգիպտոս]], [[Ասորեստան|Ասորա]]-[[Բաբելոն|բաբելոնական քաղաքակրթություն]]) չեն կարողացել հարմարվել փոփոխություններին և դադարել են գոյություն ունենալ:
[[Պատկեր:Sanzio 01 Plato Aristotle.jpg|250px|մինի|աջից|[[Կառլ Յասպերս|Յասպերս]]ը գտնում է, որ առանցքային ժամանակն է սկիզբ դրել [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]]ը՝ որպես ինքնուրույն գիտակարգի]]
:
 
«Առանցքային ժամանակ» հասկացությունը Յասպերսը ներմուծել է իր «Պատմության նշանակությունը և իմաստը» ({{lang-de|Vom Ursprung und Ziel der Geschichte}}) <ref name="յասպերս">Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.</ref> գրքում՝ հրապարակված [[1949 թվական]]ին: Յասպերսը չի ընդունում [[մշակույթ]]ների ցիկլների մասին տեսությունները, որ սկզբից մշակվել է [[Օսվալդ Շպենգլեր]]ի, հետո [[Առնոլդ Թոյնբի]]ի կողմից, որոնց համաձայն՝ [[մշակույթ]]ները միմյանցից անկախ են: Նա համարում է, որ մարդկությունն ունի ընդհանուր հիմքեր և ընդհանուր [[նպատակ]]: Այդ հիմքերը, նպատակը մեզ անհայտ չեն, համենայն դեպս՝ որպես հավաստի գիտություն: Ի տարբերություն նպատակի՝ նրա իմաստը մեկն է՝ միասնություն: