«Տեոդեբերտ I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
Երբ Հիլդեբերտ I-ը տենում է, որ չի կարողանում Տեոդեբերտի վրա ազդել, նա խորհուրդ է տալիս միանալ իրեն և նրան մի նամակ է գրում ասելով. ''«Ես տղա չունեմ, և ես շատ եմ ուզում, որ դու դառնաս իմ որդին»'': Երբ Տեոդեբերտը գալիս է, Հիլդեբերտը նրան մի այնպիսի մեծ շուքով է դիմավորում և նվերներ հանձնում, որ բոլորի մոտ մեծ զարմանք է առաջանում: Ընդհանրապես ամենաթանկ իրերից, ինչպես զենքերը, հագուստները և այլ իրերից անպայման պետք է ունենային թագավորները, և դրա համար Հիլդբերտի նվերների մեծագույն տեղն էր զբաղեցնում այդ իրերը և ձիերը: Երբ Սիգիվալդը իմանում է, որ Տեոդեբերտը իր հորից ժառանգել է թագավորությունը, Իտալիայից նա հետ է վերադառնում նրա մոտ: Տեոդեբերտը նրան շատ պարտական էր, և դրա համար նրան գրկում է, համբուրում և տալիս նրան ամենաթանկ նվերները: Հետո նրան հրամայում է, որպեսզի նա հետ վերցնի այն ամենը, ինչն իր հայրը զավթել էր նրանցից:<ref>{{Книга:Григорий Турский: История франков|3|24}}</ref>
 
534 թվականին Հիլդեբերտ I-ը և Տեոդեբերտը իրենց ամբողջ զորքով հարձակվում են Հլոտար I-ի վրա, ով դրա մասին շատ վաղուց էր իմացել, և մտածելով, որ իր զորքը չի դիմանա այդպիսի ահռելի հարձակմանը, թաքնվում է անտառում իր զորքի հետ միասին, և այնտեղ պատրաստում հազարավոր ծուղակներ: Հիլդեբերտը և Տեոդեբերտը իրենց ամբողջ զորքով գալիս են Հլոտարիայի հետևից, և նրան համար մեկ նպատակն էր սպանել նրան: Դրա հաջորդ օրը առավոտյան, երբ նրանք արդեն ուժասպառ էին եղել, մի հզոր փոթորիկ սկսվեց, նրան բոլոր վրանները և ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Նույնիսկ նրանց ձիերն էին ցրվել մի քանի կիլոմետր հեռու, և նրան շատ դժվար էր գտնել, նույնիսկ մի քանիսին ընդհանրապես չեն գտել: Հետո նրանք բոլորով սկսեցին աստծուն աղոթել, և խնդրում էին, որ նրանց ներում շնորհի և որ այլևս նրանք արյունական կապերով, բարեկամներով այլսև չեն կռվելու: Իսկ Հլոտարիայի վրա նույնիսկ մի կաթիլ անձրև չտեղաց, և ոչ մի կայծակ, ոչ մի ապրոմպամպրոպ նրանց չանհանգստացրեց: Այդպիսով Հիլդբերտը և Տեոդեբերտը նրա մոտ ձիավորներ են ուղարկում, սպիտակ դրոշով և նրանից ներողություն են խնդրում: Այդպիսի անսպասելի պարտությունից հետո նրանք տուն են վերադառնում:<ref>{{Книга:Григорий Турский: История франков|3|28}}</ref>
 
== Նախնիները ==