«Մասնակցի քննարկում:Vacio»–ի խմբագրումների տարբերություն

մանր-մունր, փոխարինվեց: → (15) oգտվելով ԱՎԲ
(→‎Թարմացում: Նոր բաժին)
(մանր-մունր, փոխարինվեց: → (15) oգտվելով ԱՎԲ)
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն
Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն` վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը։ Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը` ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է։ Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները։ Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար։ Որքան քիչ ժամանակ է պահաջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը։
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը բնութագրում է կազմակերպության ունակությունը` իր կտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած` դրամական միջոցների վերածման ժամկետների և արտավորությունների արման ամանակամիջոցի համապատասխանությունը2։
Կազմակերպության իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան հաշվեկշռի իրացվելիությունը, քանի որ վերջինս ենթադրում է վճարային միջոցների հայթայթում միայն ներքին աղբյուրների հաշվին (ակտիվների իրացում)։ Բայց կազմակերպությունը կարող է այլ աղբյուրներից ներգրավել փոխառու միջոցներ, եթե գործարար աշխարհում ունի համապատասխան հեղինակություն և ներդրումային գրավչության բարձր մակարդակ։
Փաստորեն, վճարունակության և իրացվելիության հասկացությունները շատ մոտ են, բայց երկրորդն ավելի ընդգրկուն է. Հաշվեկշռի իրացվելիության մակարդակից է կախված վճարունակությունը։ Իրացվելիությունը բնութագրում է հաշվարկների ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային վիճակը։ Կազմակերպությունը կարող է մի որևէ ժամանակամիջոցում լինել վճարունակ, սակայն մոտակա ժամանակներում ունենալ անբարենպաստ ֆինանսական դրություն։
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը նպատակահարմար է սկսել կազմակերպության ակտիվների և պասիվների հետևյալ վերախմբավորմամբ` ակտիվները ըստ իրացվելիության անկման, իսկ պասիվները` ըստ պարտավորությունների մարման հրատապության ժամկետների աճի հատկանիշի3։
Կազմակերպության ակտիվները ըստ իրացվելիության անկման հատկանիշի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ԱII ≥ ՊII
ԱIII ≥ ՊIII
Այս խմբերի միջև հարաբերակցությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքի և իրացվելիության առկա միտումները։ Առաջին երեք հարաբերակցությունները վկայում են իրացվելիության հիմնական սկզբունքի մասին` ակտիվների գերազանցումը պարտավորությունների նկատմամբ։ Չորրորդ հարաբերակցության պահպանումը վկայում է կազմակերպության մոտ սեփական ընթացիկ ակտիվների առկայության մասին, որը նրա ֆինանսական կայունությունն ապահովող անհրաժեշտ պայմանն է։ ԱI և ԱII խմբերը համադրելով ՊI և ՊII խմբերի հետ` որոշվում է ընթացիկ իրացվելիության մակարդակը, իսկ ԱIII և ՊIII խմբերի համեմատության արդյունքում պատկերացում է կազմվում հեռանկարային իրացվելիության մասին։
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է նորմալ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII) ≥ (ՊI+ՊII+ՊIII)
ԱIV ≤ ՊVI
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է չիրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII) ≤ (ՊI+ՊII+ՊIII)
ԱIV ≥ ՊVI
Ակտիվների իրացվելիության մակարդակը բնութագրում է կազմակերպության վճարունակության աստիճանը։ Այն որոշվում է ընթացիկ ակտիվների իրացվելիությամբ և վկայում է կազմակերպության ֆինանսական հնարավորության մասին` ամբողջովին մարելու իր ընթացիկ պարտավորությունները։ Ակտիվների իրացվելիության վերլուծական գործընթացն իրականացվում է հետևյալ գործակիցներով.
o բացարձակ իրացվելիության,
o արագ իրացվելիության,
 
== 2014 թ. տարվա հոդված ==
[[Պատկեր:Cscr-4x featured topic - gold.png|40px]] ողջույն {{հարգելի մասնակից}}, ''Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր '''[[Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Տարվա հոդված#2014 թ.|2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը]]''''' քվեարկելով 2 հոդվածի օգտին: --[[Մասնակից:ERJANIK |'''<font color="#107000">ERJANIK</font>''']] [[Մասնակցի քննարկում:ERJANIK |'''<font color="#107000"><small>քննարկում:</small></font>''']] 07:24, 11 Հունվարի 2015 (UTC)
 
== խնդրանք առաջարկ ==
 
Ողջույն, հարգելի Վաչիօ: Թերևս սա մեր առաջին շփումն է Վիքի տիրույթում ու ընդհանրապես: Ունեմ մի հարց՝ կապված [[Վիքիպեդիա:Վիճակագրություն/Աղյուսակ|այս էջի]] թարմացումների հետ: Ինչպե՞ս կարելի է դա անել բոտի միջոցով, ո՞ր ծրագրով: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Արամ Սողոմոնյան|<font color="#D90012" face="GHEA Grapalat">'''''Ա'''''</font><font color="#0033A0" face="GHEA Grapalat">'''''րա'''''</font><font color="#FF8000" face="GHEA Grapalat">'''''մ'''''</font>]] <sup>([[Մասնակցի քննարկում:Արամ Սողոմոնյան|<font face="GHEA Grapalat">''քննարկում''</font>]])</sup> 20:47, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)
 
== Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ==
{| style="border: 2px solid #929292; background-color:"
|rowspan="2" valign="middle" | [[Պատկեր:Newyeargreeting 2016.gif|130px]]
|rowspan="2" |
|style="font-size: x-large; padding: 0; vertical-align: middle; height: 1.1em;" valign="middle"| <center>''Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ''</center>
|-
|style="vertical-align: middle; border-top: 1px solid gray;" |Հարգելի&nbsp;{{BASEPAGENAME}}, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
|}</div>
285 440

edits