«Առաքելոց վանքի կռիվ (1901)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
| հակամարտություն = [[Հայոց հերոսամարտեր]]
|մաս = [[Մեծ Եղեռն]]
| թվական = [[Նոյեմբերի 3 ]] - [[Նոյեմբերի 27]] [[1901]] թ.
| վայր = [[Մուշ]] Առաքելոց վանք, [[Արևմտյան Հայաստան]]
| պատճառ = [[Հայեր]]ի ամբողջական ոչնչացում
| արդյունք = [[Հայեր]]ի լիակատար հաղթանակ
|հակառակորդ1 = {{flagicon|Armenia|Հայաստան}} Հայդուկային խումբ
|հակառակորդ2 = {{դրոշավորում|Օսմանյան կայսրություն}}
| հրամանատար1 = [[Զորավար Անդրանիկի]]
| հրամանատար2 = Ալի փաշա<br />Ֆերիկ փաշա
|ուժեր1= 22-47
|ուժեր2= ~6000
'''Առաքելոց վանքի կռիվ''' 1901 թ., հայդուկային ռազմագործողություն, որը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք [[Բարձր դուռ|թուրքական կառավարության]] հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը [[Զորավար Անդրանիկ]]ի գլխավորությամբ [[Սասուն]]ից իջել է [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]] և նոյեմբերի 6–ից պաշարվել [[Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշա]]յի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման րդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և [[Տարոն]]ի առաջնորդ [[Խոսրով վարդապետ Պեհրիկյանի]] ու վանքի վանահայր [[Հովհաննես վարդապետ Մուրադյան]]ի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, [[Մշո դաշտ]]ում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։