«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[1900]] թվականին ավարտել է [[Մոսկվայի կոնսերվատորիայիկոնսերվատորիա]]յի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է [[Անտոն Արենսկի|Ա․ Արենսկու]] և [[Սերգեյ Տանեև|Ս․ Տանեևի]] մոտ)։ Համերգներ է տվել [[Ռուսաստան]]ում, [[1904]] թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։

[[1909]]—[[1910]] թվականներին և [[1915]]—[[1921]] թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ [[1921]] թվականին մեկնել է արտասահման, [[1936]] թվականից հաստատվել Լոնդոնում։

[[1927]] թվականին համերգներով հանդես է եկել [[ԽՍՀՄ]]-ում։ [[Ալեքսանդր Սկրյաբին|Ա․ Սկրյաբինի]] և [[Սերգեյ Ռախմանինով|Ս․ Ռախմանինովի]] հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։ Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների ([[Մոցարտ]], [[Բեթհովեն]]), ռոմանտիկների ([[Շուման]], [[Վագներ]]) ավանդույթների, ռուս․ ժող․ ու հոգևոր երաժշտության հիման վրա։ Բնորոշ են՝ ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։
 
== Ծանոթագրություններ ==