«Էսկադրիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Էսկադրիլիաներն, իրենց հերթին, ստորաբաժանվում էին օղակների ({{lang-de|Kette}}, {{lang-ru|звено}}), որոնք օդուժի, այսինքն՝ ռազմական ավիացիայի զորատեսակների (ռմբակոծիչ, հետախուզական և այլն) մեծ մասում կազմված էին 3-ական ինքնաթիռից: Կործանիչ օդուժի [[զորամաս]]երում կային 4-ական ինքանթիռներից բաղկացած օղակներ ({{lang-de|Schwarm}}, {{lang-ru|звено}} из 4-х самолетов), որոնք իրենց հերթին բաժանվում էին ՛՛զույգերի՛՛ ({{lang-de|Rotte}}, {{lang-ru|пары}}):
 
Ռազմաօդային էսկադրաների, օդանավախմբերի և էսկադրիլիաների կազմը տարբեր էր լինում՝ պայմանավորված հետևյալով.
* ա. այն խնդիրներով, որոնք դրվում էին նրանց առաջ,
* բ. ինքնաթիռների առկայությամբ,
* գ. թռիչքային կազմի առկայությամբ,
* դ. թիկունքային մատակարարման պայմաններով
* և այն:
 
Հատկապես ճկուն կազմակերպչական կառուցվածքով էր աչքի ընկնում [[կործանիչ օդուժ]]ը ({{lang-ru|истребительная авиация}}), որի համար սովորական երևույթ էր մարտական գործողությունների վարումը մեկ էսկադրայի խմբերով (կամ նույնիսկ՝ էսկադրիլիաներով), որոնք գտնվում էին միմյանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Նման ստորաբաժանումները գործում էին առանձնացված, կախված [[ռազմաճակատի]] տվյալ հատվածում ստեղծված մարտական իրադրությունից: