«Էսկադրիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
՛՛Էսկադրիլիա՛՛ [[տերմին]]ի պատմությունը արմատներով հասնում է անցյալի այն ժամանակաշրջանին, երբ ավիացիայի՝ օդային նավատորմի զարգացման արշալույսին հատուկ զարգացում ստացավ Ռազմածովային նավատորմը, որն այդ ժամանակ ուներ ամենաժամանակակից տեխնիկան, լավ պատրաստված անձնակազմ: Ավիացիան առավել զարգացում ստացավ Ռուսաստանյան և Ավստրո-հունգարական կայսրություններում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Այդ երկրների ավիացիան կիրառվում էր [[1-ին Աշխարհամարտ]]ի [[ռազմական գործողություններ]]ի ժամանակ: Քանի որ այն ժամանակվա [[ավիատոր]]ների կամ օդագնացների մեծ մասը ռազմածովային կրթություն ունեին, իսկ [[երկինք]]ը նրանց համար [[հինգերորդ օվկիանոս]]ն էր, ապա ավիացիայի կամ օդուժի կազմավորումների բաժանման մեջ էլ (կազմակերպչական-հաստիքային կառույցներում) այն ժամանակ կիրառվում էին ծովային կամ ծովագնացային [[տերմին]]ներ. [[տորմ]] կամ [[նավատորմ]], [[տորմիղ]] կամ [[նավատորմիղ]], [[էսկադրա]] և այլն: Ահա այդ շարքում հայտնվեց նաև [[էսկադրիլիա]]ն, որը պարզապես նշանակում էր '''փոքր [[էսկադրա]]'':
 
===Տերմինի հետագա կիրառումը===
Շատ երկրների զինված ուժերում 2 կամ ավելի թվով էսկադրիլիաները կազմում են ավիախումբ կամ օդուժի խումբ ({{lang-en|air force group}}, {{lang-en|air group}}, {{lang-en|group}}), ռազմաօդային թև, օդաթև կամ թև ({{lang-en|air force wing}}, {{lang-en|air wing}}, {{lang-en|Wing}}) կամ [[ռազմաօդային տորմիղ]], [[օդատորմիղ]], [[տորմիղ]] (ֆլոտիլիա, {{lang-sv|''flottiljen''}}, {{lang-ru|''флотилия''}}): Որոշ երկրների [[ռազմաօդային ուժեր]]ում (ներառյալ [[Բրիտանական արքայական ռազմաօդային ուժեր]]ը, [[Նիդերլանդական արքայական ռազաօդային ուժեր]]ը, [[Գերմանիայի ռազմաօդային ուժեր]]ը, [[Սինգապուրի հանրապետության ռազմաօդային ուժեր]]ը և [[ԱՄՆ-ի ռազմաօդային ուժեր]]ը) էսկադրոն տերմինն օգտագործում ենոչ թռիչքային ցամաքային զորամասերի ու ստորաբաժանումների համար (օրինակ՝ ռադարային էսկադրիլիա, հրթիռային էսկադրիլիա, օդանավերի պահպանման և նորոգման էսկադրիլիա, անվտանգության ուժերի էսկադրիլիա, քաղաքացիական ինժեներական էսկադրիլիա, բժշկական էսկադրիլիա և այլն):
{{նաև|Ռուսաստանի կայսերական ռազմաօդային նավատորմ}}
 
 
=== Գերմանիայի ռազմաօդային ուժերում ===