«Իրանի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Զինված ուժեր}}
'''Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը''' համարվում են [[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] ու [[Միջին Արևելք]]<nowiki/>ում ամենահզորներից մեկը։ Զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմածովային և [[ռազմաօդային ուժեր]]<nowiki/>ից, ինչպես նաև իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որի վրա են դրվում արտաքին ագրեսիայի (նախահարձակման) ժամանակ իսլամական հեղափոխության ձեռքբերումների ու արժեքների պաշտպանությունն իրականացնելու խնդիրները։ Այդ կորպուսի շրջանակներում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են հատուկ նշանակության «Կոդե» և «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք ուսուցանված պահեստայիններ են։ Զինված ուժերի մեջ է մտնում [[ժանդարմերիա|ժանդարմերիան]], որը, բացի [[ոստիկանական]] ֆունկցիաներից, կատարում է նաև հետևյալ խնդիրները`
 
* պետական սահմանների և հույժ կարևոր օբյեկտների պահպանում,
 
* զինապարաների զորակոչի կազմակերպում և իրականացում,
 
* հետախուզություն սահմանամերձ շրջաններում։
 
Իրանի կանոնավոր զինված ուժերի և իսլամական հեղափոխության պահապանների [[կորպուսի]] թվաքանակը գերազանցում է 900.000-ը, որից մոտ 670.000-ը` [[ցամաքային զորքեր]]<nowiki/>ում, 100.000-ը` ռազմաօդային ուժերում, 45.000-ը` [[ռազմածովային ուժեր]]<nowiki/>ում, 135.000-ը` «Բասիջ» զորամասերում, 15.000-ը` «Կոդե» հատուկ նշանակության ուժերում։ Իրանի զինված ուժերը սպառազինված են` մարտավարական նշանակության 80 «Շահաբ-1», 100 «Շահաբ-2» և օպերատիվ նշանակության 40 «Շահաբ 3» [[հրթիռ|հրթիռներով]], 2800-ից ավելի [[Տանկ|տանկերով]], 1700-ից ավելի [[Հետևակի մարտական մեքենա|ՀՄՄ]]-ով, 400 մարտական ինքնաթիռով, 600-ից ավելի ուղղաթիռներով, 1900 դաշտային [[Հրետանի|հրետանու]] [[հրանոթներ|հրանոթներով]], 770 համազարկային կրակի հրթիռային համակարգերով, հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքներով։ Իրանի ռազմածովային ուժերը համարվում են [[Պարսից ծոց]]<nowiki/>ի գոտում ամենամարտունակը և իրենց կազմում ունեն 50-ից ավելի մարտական [[նավ|նավեր]]: «Շահաբ 3» հրթիռների թռիչքի հեռավորությունը հասնում է 2000 կմ, որը կարող է տանել 1 տ [[մարտագլխիկ]]:
 
Իրանի զորահավաքային հնարավորությունը շատ մեծ է, ըստ կառավարության հայտարարության այն կարող է հասնել մինչև 20 միլիոնի։
Տող 15 ⟶ 14՝
== Աղբյուրներ ==
Նախնական Զինվորական Պատրաստություն 9
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Իրանի զինված ուժեր]]