«1984 (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
}}
 
'''1984''' (''Հազար Ինը Հարյուր Ութսունչորս''), բրիտանացի գրող [[Ջորջ Օրուել]]ի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել [[1949]]-ին (գրքի հիմնական մասը գրվել է [[1948]] թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ [[1984]]-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է [[Նացիստական Գերմանիա]]յի, [[Ստալին]]ի ղեկավարության տակ գտնվող [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.:Այս հանգամանքը միանգամայն բնական է,քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ,չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ: Մյուս կողմից վեպը շարունականում էր «[[Անասնաֆերմա]]» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին:էին։
 
Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև [[ԽՍՀՄ]] տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս: Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները: Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել [[ԱՄՆ]] տարբեր նահանգներում:
Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից:գրադարաններից։
 
Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը, [[Լի Բերես]]ն իր «[[Հանրահայտ արգելված գրքեր]]» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք: Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է: Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70 թվականներին, երբ չափազանց մեծ էր [[ԽՍՀՄ]]-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը:
Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբաչ ազդել դեռահասների հոգեբանության վրա: Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները. որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար: Յուրաքանչուր քաղաքկան իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելաք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում: Այդպես, մեկ անգամ [[ԱՄՆ]]-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելանքն հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է,թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում: Հետաքրքիր է, որ ընդուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն:միայն։
 
Օրուելի վեպի վերնագիրն ու [[ԽՍՀՄ]]-ում հենց 1984-ից սկսած գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեծվածայնություն հողորդեց վեպին: Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ [[Ֆրեդ Ուորբուրգին]]ն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին:Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը: Այնուամենայնի, ինչո՞ւ հենց «1984»,այդպես էլ առեղծված է մնում: Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես հաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948: 1948։
 
Հանրահայտ է դարձել վեպի «[[Մեծ Եղբայր]]» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։
 
2009-ին [[The Times]] լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ [[Newsweek]] հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը:տեղը։
 
== Սյուժեն ==
Տող 18 ⟶ 22՝
 
Օվկիանիայում մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։
 
==Հայերեն հրատարակություն==
«1984» վեպը հայերեն հրատարակվել է «[[Անտարես հրատարակչություն|Անտարես]]» հրատարակչության կողմից, 2012 թվականին (ISBN 978-9939-51-392-8)։ Թարգմանությամբ՝ [[Աստղիկ Աթաբեկյան]]ի։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/1984_(գիրք)» էջից