«Վրաստանի երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։
Տող 1.
'''Վրաստանի երաժշտություն''', [[վրացիներ]]ի երաժշտությունը:երաժշտությունը։
[[Պատկեր:Phanduri Georgian traditional instrument.jpg|մինի|Փանդուրի]]
[[Վրաստան]]ը հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ․ թ․ ա․ IV դ․ հույն պատմաբան [[Քսենոֆոն]]ը։ Վրացական ժողովրդական երաժշտությունը իր հիմքում բազմաձայն է։ Այն հարուստ է լադային, ռիթմա–ինտոնացիոն, հարմոնիկ և պոլիֆոնիկ կառուցվածքով։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային և այլն), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։ Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի և այլն։