«Դդում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.
 
'''Դդում''' ({{lang-la|Cucurbita}}), [[դդմազգիներ]]ի ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի [[բույսեր]]ի ցեղ է։ Հայտնի է 13, [[ՀՀ]]-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։
== Նկարագիրը ==
Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ [[Պտուղ]]ները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), [[օսլա]], [[վիտամիններ]] և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։
<gallery widths="240" heights="240">
Տող 48 ⟶ 49՝
[[Կատեգորիա:Հայաստանի բուսական աշխարհ]]
[[Կատեգորիա:Դդմազգիներ]]
== Օգտակարությունը ==
Գիրության դեպքում դիետոլոգները խորհուրդ են տալիս կատարել «դդումով» սննդակարգ, քանի որ պտղամիսը կարգավորում է օրգանիզմի մետաբոլիզմը, լավացնում երիկամների աշխատանքը, որի հետեւանքով դուրս են բերվում քլորիդները, լավացնում է մարսողականությունը, կանխում փորկապությունը։ Պեկտինային նյութերը նպաստում են խոլեստերինի, թույների, այլ վնասակար նյութերի հեռացմանը օրգանիզմից, կանխարգելում ջրազրկումը, պահպանում ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթը։Պտղամիսն ունի հակաօքսիդանտ հատկություն, այն կանխարգելում է ծերացումը, նպաստում սեռական ակտիվությանը։
 
Վիտամին K-ն նպաստում է արյան մակարդելիության կարգավորմանը, վիտամին A-ն նպաստում է տեսողության լավացմանը։
 
Դդումից պատրաստված ուտեստները եւ հյութը խորհուրդ են տրվում նեֆրիտի, պիելոնեֆրիտի, հոդատապի, օստեոպարոզի, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, միզուղիների բորբոքման, երիկամային անբավարարության, թութքի, սթրեսի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, լեղաքարային հիվանդության, նյարդային խանգարումների դեպքում։ Հայտնի է, որ հյութը լուծում է լեղուղիների քարերը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դդում» էջից