«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' ([[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ Վանաձոր) - [[2003]] [[փետրվարի 6]]<ref>[http://www.sci.am/members.php?mid=145&langid=2 ՀՀ ԳԱԱ կայք, Լևոն Հովհաննեսի Հախվերդյան]</ref>), գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1987)։ [[ՀՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1972)։ [[ՀՀ ԳԱԱ]] ակադեմիկոս (1996)։ Ավարտել է ԵԹԻ (1949)։ 1955-59-ին՝ «Խորհրդային արվեստ» ամսագրի պատ. քարտուղար, 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-ից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-ից՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1980-ից դասավանդում է։ Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966, Թումանյան, Երևան, 1969'', նաև անգլ., ֆրանս., գերմ., ''Մտորումներ, Երևան, 1984, Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995''), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-55, Երևան, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989''), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Ա. Չեխովի, Ս. Ցվայգի, Յու. Յուզովսկու և այլոց երկերից։ ՀՀ պետական (1983), Նալբանդյանի անվան (1988) մրցանակներ։
 
== Կենսագրություն ==
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: 1949 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը: 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965 թվականից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987 թվականից՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1980 թվականից դասավանդում է։
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966, Թումանյան, Երևան, 1969'', նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, 1984, Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995''), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955, Երևան, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989''), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Ա. Չեխովի, Ս. Ցվայգի, Յու. Յուզովսկու և այլոց երկերից։
 
== Մրցանակներ ==
* ՀՀ պետական մրցանակ (1983),
* Նալբանդյանի անվան մրցանակ (1988)
 
== Ծանոթագրություններ ==
214 624

edits