«Նազովրեական ուխտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
Նազովրեական ուխտի մասին չափազանց քիչ տեղեկություններ են հայտնի: Նազովրեական (պետք չէ շփոթել «Նազովրեցի» բառի հետ, որը [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ին տրված անվանումներից էր` ծագած [[Նազարեթ]] քաղաքի անվան հետ) բառը թարգմանվում է որպես մաքրված, սուրբ. այդպես կոչվում էին մարդիկ (տաղամարդ թե կին), ովքեր իրենց անձը որոշակի ժամանակով նվիրում էին [[Աստված|Աստծուն]]` ուխտելով խիստ պահեցողություն: Նրանց մասին ցուցումներնը տրված են [[Թվեր|Թվոց գրքի]] 6-րդ գլխում: Այսպես, նազովրեականները պետք է պարտադիր հրաժարվեին գինուց և այն ամենից, ինչ ստացվում է որթատունկից, ոգելից խմիչքներից, որպես ուխտի և խարիզմատիկ զորության նշան պետք է երկար պահեին և չկտրեին մազերը, չմոտենային մարդու դիակի` անմաքուր չհամարվելու համար և, առհասարակ, պիտի սուրբ լինեին ողջ կյանքի ընթացքում (Թվեր 6:2-8)<ref>[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Numbers.html Թուոց գիրքը]</ref>: վաղՎաղ շրջանում նազովրեականները համարվում էին Աստծո Հոգու կրողները, ինչն արտահայտվում էր որևէ հոգեկան կամ ֆիզիկական որակով (օրինակ [[Սամսոն]]ը և [[Սամվել մարգարե]]ն): Սակայն ժամանակի հետ նման պատկերացումը թուլացավ և նազովրեականը սկսեց դիտվել իբրև հասարակ մեկըմարդ, ով Աստծուն նվիրվելու ուխտ էր անում: [[Աստվածաշունչ|Հին Կտակարան]]ում կան դեպքեր, երբ մանուկը դեռ չծնված, արդեն նազովրեական էր համարվում (Սամսոնը` Դատավորաց 13:5, 14 համարներում) կամ նազովրեական էր ճանաչվում սեփական ծնողի կողմից (Սամվելը Ա Թագ. 11-րդ գլխում):
Համեմատաբար ավելի ուշ շրջանի և թերևս վերջին նազովրեականներից է համարվում նաև [[Հովհաննես Մկրտիչ]]ը, ում նույնպես վիճակված էր ողջ կյանքում ոգելից չօգտագործել (Ղուկ. 1:15) և ապրել խիստ կենցաղով (հմմտ. Մատթ. 3:4, Մարկ. 1:6):
 
Տող 8.
# Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996.
# Христианство, Энциклопедический словарь, Том 1, Москва, 1993г.
 
==Արտաքին հղումներ==
{{Reflist}}