«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Պերիկլես''' (հին հունարեն` Περικλῆς , "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490—429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար: Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին` դառնալով [[Հին Հունաստան]]ի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը:
 
Մ.թ.ա. 443թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս` հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 անգամտարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429թ.: Անցնելով պետության գլուխ` իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ` ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը:
 
Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը: Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ` ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը:
 
Նրա կառավարման շրջանում նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին [[Պելոպոնեսյան պատերազմ]]ի մեկնարկով:
 
{{անձ-անավարտ}} [[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական գործիչներ]] [[Կատեգորիա:Հին Հունաստանի զորավարներ]] [[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պերիկլես» էջից