«Արևադարձային կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Հարավային Ֆլորիդան գտնվում է արևադարձային գոտում '''Արևադարձային կլիմա''', ար...»:
(Տարբերություն չկա)

11:26, 26 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Արևադարձային կլիմա, արևադարձային գոտիներին բնորոշ կլիմա: Արևադարձային կլիմային բնորոշ է ջերմաստիճանի սեզոնային ոչ մեծ տատանումներ[1]:

Հարավային Ֆլորիդան գտնվում է արևադարձային գոտում

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման գտնվում է մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմաների միջև[1]:

Արևադարձային գոտիներում ցածր ճնշման գծի երկու կողմերում հասարակածի երկայնքով գտնվում են բարձր մթնոլորտային ճնշում ունեցող գոտիները: Օվկիանոսների մոտ տիրում է պասսատային կլիման մշտական արևելյան քամիներով՝ պասսատներով: Եղանակն այստեղ համեմատաբար չոր է (տարեկան 500 մմ տեղումներ), չափավոր ամպամածությամբ, ամռանը միջին ջերմաստիճանը 20-27°C է, ձմռանը՝ 10-15°C: Տեղումների քանակը կտրուկ աճում է լեռնային կղզիների հողմակողմ լանջերին: Արևադարձային ցիկլոնները համեմատաբար հազվադեպ են[1]:

Հյուսիսային կիսագնդի ամենատաք ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 40°C, Ավստրալիայում՝ մինչև 34°C: Աֆրիկայի հյուսիսում, Կալիֆոռնիայի ներքին շրջաններում դիտվում են Երկրի ամենաբարձր ջերմաստիճանները՝ 57-58°C, Ավստրալիայում՝ մինչև 55°C, ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչև 10-15°C: Ջերմաստիճանի տատանումները օրվա ընթացքում զգալի են, կարող են գերազանցել 40°C-ը: Տեղումները քիչ են թափվում՝ 250 մմ-ից քիչ, հաճախ 100 մմ-ից ոչ ավել[1]:

Բազմաթիվ արևադարձային շրջաններում՝ Հասարակածային Աֆրիկայում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Ավստրալիայի հյուսիսում պասատներին փոխարինում են մուսոնային արևադարձային կլիման: Այստեղ ամռանը ներքին արևադարձային կոնվերգենցիայի գոտին հասարակածից տեղափոխվում է դեպի հյուսիս[1]:

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման բնորոշվում է որպես անապատային կլիմա, որտեղ ամսական միջին ջերմաստիճանը 17°C-ից բարձր է: Իր մեջ ներառում է կլիմայի չորս տիպ, որոնք իրարից տարբերվում են տարվա ընթացքում տեղումների քանակով[2]:

  1. Արևադարձային անձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի հասարակածային կլիմային
  2. Արևադարձաին մուսոնային արնձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի մերձհասարակածային կլիմային
  3. Արևադարձային կլիմա չոր ձմեռներով և խոնավ ամառներով
  4. Արևադարձային կլիմա չոր ամառներով և խոնավ ձմեռներով:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Климат — статья из Большой советской энциклопедии (3-е издание)». Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին.
  2. Михеев В. А. Классификация климатов // Климатология и метеорология. — Ульяновск: Ульяновский государственный технический университет, 2009. — С. 65. — 114 с. — ISBN 978-5-9795-0533-6