«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (Ռոբոտը ավելացնում է․: nn:Judas Iskariot)
==Հուդան մատնում է Հիսուսին==
 
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո` մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում: Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26:17-19, Մարկ. 14:12-16, Ղուկ. 22:14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26:20, Մարկ. 14:17, Ղուկ. 22:14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի Օրենքն[[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14):
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես ԱվետարանիչըԱվետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը: Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ ՀիսուսնՀիսուսը լվանա ոտքերը: Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը: Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին : Սբ. Գրիգոր Տաթևացին էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև Պետրոսինը, ապա` մնացած Առաքյալներինը: Հուդայի լվացումը բացատրելով` Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ: Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը : Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ: Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13:6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13:10): Ինչպես Ավետարանիչն է նշում (Հովհ. 13:11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը: Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն :
Ավարտելով լվացման արարողությունը` Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա` սաղմոսից (Սաղմ. 40:10) մեջբերած տողերից`«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13:18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում: Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26:21, Մարկ. 14:18, Հովհ. 13:21) : Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ: Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը` նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26:22, Մարկ. 14:19): Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26:23, Մարկ. 14:20): Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց : Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր: Չսպասելով յուրայինների արձագանքին` Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21:17, Ես. 53, Դան. 9:26, Զաք. 12:9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ: Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26:24, Մարկ. 14:21, Ղուկ. 22:22) : Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը: Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց: Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած Հովհաննեսին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13:23-25): Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը` տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13:26): Ըստ Սարգիս վրդ. Կունդի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության` պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ: Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է : Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում: Վարդապետին հասկացավ միայն Հուդան : Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց` դու ասացիր» (Մատթ. 26:25): Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13:27): Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան: Այն տալով Հուդային` Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար: Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց` սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին` որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից : Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն : Քրիստոսի պատասխանից` «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել,և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից: Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել: Տեսնելով այդ` Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13:27) : Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը` դուրս ելավ (Հովհ. 13:30): Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց,և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13:31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց :
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները` Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում Գեթսեմանի պարտեզ, ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4): Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ` նպատակ ունենալով փախչել: Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18:2) : Հասնելով Գեթսեմանի պարտեզ` Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին` Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26:36-39, Մարկ. 14:32-36, Ղուկ. 22:40-42):
526

edits