«Միապետ»–ի խմբագրումների տարբերություն

անձը միապետության գլխին
Content deleted Content added
Նոր էջ «'''Միապետը''' (ծագել է {{lang-el|}} μόναρχος բացարձակ կառավարիչ, տեր) ժառանգաբար փոխանցվող, իսկ հազվադեպ դ...»:
(Տարբերություն չկա)

15:43, 25 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Միապետը (ծագել է հուն․՝ μόναρχος բացարձակ կառավարիչ, տեր) ժառանգաբար փոխանցվող, իսկ հազվադեպ դեպքում նաև ընտրվող պաշտոն է՝ օժտված ինքնուրույնությամբ: Միապետը տարբեր անվանումներ ունի, մասնավորապես՝ թագավոր, կայսր, փարավոն, շեյխ, սուլթան, ամիրա, շահ, կրոնապետ, խան, բեյ և այլն: Եվրոպական որոշ երկրներում միապետը կոչվում է իշխան (Մոնակո), մեկ այլ դեպքում՝ դուքս (Լյուքսեմբուրգ): Միապետը միշտ հանդես է գալիս որպես վերադաս: Բացառվում է նրա ենթակայությումը որևէ մեկին[1]:

Միապետի ձեռքում է կենտրոնացված պետական, ռազմական, դատական իշխանությունը: Բացարձակ միապետություն առկա է միայն Ասիայի երկրներում, իսկ Վատիկանը համարվում է աստվածապետական միապետություն: Միապետի իշխանությունը միայն սահմանափակ է օրենսդիր ոլորտում (այս դեպքում խոսքը խորհրդարանական կամ սահմանադրական միապետության մասին է): Ըստ այդմ՝ սահմանադրական է կոչվում այն միապետությունը, որի դեպքում վերջինիս իշխանությունը սահմանափակված է միայն սահմանադրությամբ: Օրենսդիր իշխանությունը պատկանում է պառլամենտին, իսկ գործադիրը՝ կառավարությանը:

Ծանոթագրություններ


Տես նաև

Միապետություն