«Վահրամ Ալազան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
"...Ալազանը մոտենում է ինձ, ձեռքս սեղմում, հավանության խոսքեր ասում... Աստված իմ, ինչ երջանկություն էր դա... Իմ արդեն բավական երկար գրական ճանապարհին ես հավանության շատ խոսքեր ու արտահայտություններ եմ լսել ու տեսել, սակայն երևի ոչ մի անգամ այդպիսի հրճվանքի և երանության պահեր չեմ ունեցել, ինչպես այդ օրը: Ընկերուհիներիս հետ փողոցներով անցնելիս երազում էի, որ հանդիպի Ալազանը, բարևի ինձ, և ընկերուհիներս տեսնեն, որ ես ծանոթ եմ նրան, որ նա ինձ գիտե, ճանաչում է..."։ [[Սիլվա Կապուտիկյան]]"Գրական թերթ", 18 մայիսի 1973։
"Մեր պայծառ Ալազանին՝ իմ գրական թոթովանքների առաջին հովանավորին և խրախուսողին, սիրով և երախտագիտությամբ"։ [[Սիլվա Կապուտիկյան]], "Սրտաբաց զրույց", 11.04.55թ.
"Ալազանին-ինձ մկրտող ավազանին"։ [[Հովհաննես Շիրազ]]:
Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում և որպես մարդ և որպես ստեղծագործող ապրում են բոլորի հետ։ [[Սիլվա Կապուտիկյան]]
Վահրամ Ալազանի բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, որոնք տարածվել են ժողովրդի մեջ և մասսայականություն են վայելում։ [[Հրանտ Թամրազյան]]
"Անձնական մեծ հմայքի և ազնվության տեր այս մարդը կուլտուրայի անխոնջ մշակ էր, նաև գրական գործիչ, փայլուն ժուռնալիստ...: Աշխույժ ու բովանդակալից էր նրա ղեկավարած գրական աշխարհը: Հավաքույթներ, բանավեճեր, առանձին գործերի քննարկումներ, գրական մեծ ասուլիս: Ու միշտ լեփ-լեցուն դահլիճ, ուր շքեղ ու վեհափառ շողշողում էին...ժամանակի բոլոր մեծերն ու լուսամիտները..." [[Աղավնի]], "Գրական թերթ", 18 մայիսի 1973։